57141 դիտում
10:03 25-06-2023
Ավտովթար Կոտայքի մարզում․ 36-ամյա վարորդը Lexus-ով չթույլատրված վայրով փորձել է հատել ճանապարհը, սակայն կողաշրջված վիճակում հայտնվել է կարտոֆիլի ցանքատարածության մեջ․ կան վիրավորներ․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր՝ հունիսի 25-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 06։00-ի սահմաններում Հրազդան համայնքի Լեռնանիստ բնակավայրի բնակիչ 36-ամյա Ռոման Մանուկյանը Երևան-Սևան ավտոճանապարհից դեպի Լեռնանիստ բնակավայր տանող ճանապարհի հատվածում հանդիպակաց փորձել է մտնել դեպի Լեռնանիստ բնակավայր տանող հատված և իր վարած Lexus մակնիշի ավտոմեքենայով կողաշրջվել և հայտնել է բնակչին պատկանող կարտոֆիլի ցանքատարածության մեջ։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդ Ռ․ Մանուկյանն ու ուղևոր, հրա համագյուղացի 36-ամյա Զոհրապ Օհանյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Հրազդան» բժշկական կենտրոն, որտեղից էլ տեղափոխվել են Երևանի տարբեր հիվանդանոցներ։
Օպերատիվորեն ժամանել են ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Պարեկային ծառայության Կոտայքի մարզի գումարտակի 1-ին վաշտի 1-ին դասակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Արտյոմ Սահակյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Տիգրան Ալեքսանյանի և վաշտի հրամանատար Վահագն Կարապետյանի գլխավորությամբ։
Տեղում տարածքը սահմանազատել, ծառայություն են կատարել նույն դասակի պարեկ Նարեկ Ոսկանյանն ու կրտսեր պարեկ Խաչատուր Հարությունյանը։
Վթարի մասին ՊԾ Կոտայքի մարզի գումարտակից տեղեկությունը փոխանցել են Հայաստանի քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչություն, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ։
Վթարի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է վարույթ։
Քննիչի հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվել է Ոստիկանության Հրազդանի բաժնի պահպանվող հատուկ տարածք։
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 154+
154+