211652_close_icon
views-count673 դիտում article-date 11:46 25-06-2023

Հունաստանում խորհրդարանական ընտրություններ են

Հունաստանում խորհրդարանական ընտրություններ են։ Էքզիթ փոլի արդյունքները կհրապարակվեն ընտրատեղամասերի փակվելուց անմիջապես հետո։

Հունաստանում գրանցված է մոտ 9,8 մլն ընտրող։ Նրանք պետք է ընտրեն միապալատ խորհրդարանի 300 պատգամավոր։ Քվեարկությունը պարտադիր է, թեև քվեարկության չեկողների նկատմամբ պատժամիջոցներ չեն կիրառվում։ 70 տարեկանից բարձր հույները, ինչպես նաև քվեարկության օրը արտերկրում գտնվողներն ազատվում են պարտադիր քվեարկությունից։

Վերջին հարցումները ցույց են տալիս, որ աջ կենտրոնամետ «Նոր դեմոկրատիա» կուսակցությունը, որը գլխավորում է նախկին վարչապետ Կիրիակոս Միցոտակիսը, ընտրություններում հաղթելու է ճնշող մեծամասնությամբ։

Մայիսի 21-ին անցկացված ընտրություններում հաղթել էր իշխող «Նոր դեմոկրատիա» (ND) կուսակցությունը, որն ավելի քան 40,7 տոկոս ձայն էր հավաքել, բայց այն բավարար չէր միայնակ կառավարություն ձևավորելու համար։ Իշխող ուժի ղեկավար Կիրիակոս Միցոտակիսը վայր էր դրել մանդատները, որի հետևանքով նոր ընտրություններ էին նշանակվել։

Ընդդիմադիր «Սիրիզա» և ՊԱՍՕԿ կուսակցությունները ևս հրաժարվել էին մանդատներից։

Նմանատիպ նյութեր