805 դիտում
09:41 26-06-2023
ԿԺԴՀ-ում հայտարարել են, որ ԱՄՆ-ի ագրեսիվ գործողությունները դրդում են Կորեական թերակղզուն գնալ միջուկային պատերազմի
ԱՄՆ-ի ագրեսիվ գործողությունները, այդ թվում՝ Հարավային Կորեայի հետ վարժանքները, դրդում են Կորեական թերակղզում միջուկային հակամարտության ծագման։ Այս մասին ասված է ԿԺԴՀ-ի արտաքին գործերի նախարարությանն առընթեր ամերիկյան հետազոտությունների ինստիտուտի զեկույցում, որի բովանդակությունը հրապարակել է Կորեայի կենտրոնական հեռագրային գործակալությունը:
«Միացյալ Նահանգների ագրեսիվ գործողությունների պատճառով ռազմական լարվածության մակարդակը Կորեական թերակղզում և Հյուսիսարևելյան Ասիայում, որտեղ արդեն իսկ տիրում է անկայունությունը, մոտեցել է միջուկային պատերազմի շեմին»,- ասված է զեկույցում։
Ինչպես նշված է զեկույցում, «Վաշինգտոնին քծնելով տարված» նախագահ Յուն Սոկ Յոլի ընտրվելուց ի վեր Հարավային Կորեայում «ԱՄՆ-ի գլխավորությամբ անդադար տարբեր զորավարժություններ են անցկացվում»։ Ընդ որում՝ դրանք դառնում են «ավելի ու ավել անխոհեմ»՝ հաշվի առնելով մասշտաբները, ինտենսիվությունը և բովանդակությունը։ Բացի այդ, ԱՄՆ-ը տարբեր հետախուզական գործողություններ է իրականացնում տարածաշրջանում, որոնք «աննախադեպ մակարդակի» են հասնում։
«Ընթացիկ տարում ԱՄՆ-ն ավելի քան երբևէ համառ է տագնապալի թշնամական գործողությունների դիմելու հարցում, որոնք կոպտորեն խախտում են մեր հանրապետության ինքնիշխանությունն ու անվտանգային շահերը»,- ասված է զեկույցում։ Դրանում նաև ընդգծված է, որ նման գործողությունների սպառնալիքը հասել է «պայթյունավտանգ մակարդակի, ինչը չի կարելի անտեսել»։

Նմանատիպ նյութեր
9108 դիտում
10:07 29-06-2017
Ինչո՞ւ է ՌԴ-ն զինում Ադրբեջանին. փող է պե՞տք, թե՞ դրդում է պատերազմի. «Հայկական ժամանակ»
3779 դիտում
16:30 31-05-2018
Լավրովը Կորեական թերակղզում միջուկային ճգնաժամի լուծման եղանակ է նշել
1705 դիտում
15:15 25-07-2019
Հարավային Կորեան հայտարարել է ԿԺԴՀ-ում նոր տիպի հրթիռի փորձարկման մասին
Այս բաժնից
1012 դիտում
22:52 13-01-2025
Պենտագոնում հայտարարել են, որ լիազորությունների փոխանցումը Թրամփի թիմին հարթ է ընթանում
1024 դիտում
22:23 13-01-2025
Լիբանանի խորհրդարանը քվեարկել է դատավոր Նաուաֆ Սալամի վարչապետի պաշտոնում առաջադրելու օգտին
1510 դիտում
21:58 13-01-2025
Լավրովի կեղծ նամակն Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարին քաղաքական պատվեր է․ ՌԴ ԱԳՆ