211652_close_icon
views-count769 դիտում article-date 12:56 26-06-2023

Մոսկվայում և Մոսկվայի մարզում չեղյալ է հայտարարվել հակաահաբեկչական գործողության ռեժիմը

Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը հայտարարել է, որ հակաահաբեկչական գործողության  ռեժիմի ներդրման հետ կապված բոլոր սահմանափակումները հանվել են։ ՌԴ Ազգային հակաահաբեկչական կոմիտեն հաստատել է, որ Մոսկվայում և Մոսկվայի մարզում չեղարկվել է հակաահաբեկչական գործողության իրավական ռեժիմը, գրում են ռուսական լրատվամիջոցները:

Սահմանափակումները մտցվել էին այն բանից հետո, երբ հունիսի 23-ի երեկոյան Եվգենի Պրիգոժինը «արդարության երթ» էր անցկացնում դեպի Մոսկվա, որը Ռուսաստանի իշխանությունները որակել էին որպես զինված ապստամբություն:Իրավիճակը հնարավոր է եղել կարգավորել հունիսի 24-ի գիշերը։ Ընկերության մարտիկները վերադարձել են դաշտային ճամբարներ։ Եվգենի Պրիգոժինը պետք է մեկնի Բելառուս: Ռուսաստանի իշխանությունները պարտավորվել են դադարեցնել Եվգենի Պրիգոժինի դեմ հարուցված քրեական գործը և քրեական հետապնդում չիրականացնել ապստամբության մասնակիցների նկատմամբ:

Նմանատիպ նյութեր