1072 դիտում
17:51 26-06-2023
Սուրեն Պապիկյանը զորակոչի կապակցությամբ այցելել է ՀՀ ՊՆ կենտրոնական հավաքակայան
2023 թվականի ամառային զորակոչի մեկնարկի կապակցությամբ հունիսի 26-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը ԶՈՒ ԳՇ պետ, պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, գեներալ-մայոր Էդվարդ Ասրյանի ուղեկցությամբ այցելել է ՀՀ ՊՆ կենտրոնական հավաքակայան: Այս մասին հայտնում է ՀՀ ՊՆ-ն:
«Պաշտպանության նախարարը շնորհավորել է սպայակազմին և զինակոչիկներին՝ ԶՈՒ համալրման հերթական փուլի մեկնարկի առթիվ:
Նախարար Պապիկյանը հետևել է զորակոչային հանձնաժողովների աշխատանքին, զրուցել զորակոչիկների հետ, մաղթել բարի և անվտանգ ծառայություն:
Պաշտպանական գերատեսչության ղեկավարը զորակոչիկներին ներկայացրել է ԶՈՒ-ում մեկնարկած «Պաշտպան հայրենյաց» ծրագիրը, որի մասնակից կարող է դառնալ զորակոչիկներից յուրաքանչյուրը և օգտվել ծրագրի ընձեռած հնարավորություններից:
Սուրեն Պապիկյանը հանձնարարականներ է տվել զորակոչի աշխատանքներին ներգրավված ծառայությունների ղեկավարներին՝ գործընթացը պատշաճ և թափանցիկ անցկացնելու համար»:

Նմանատիպ նյութեր
1180 դիտում
19:45 24-06-2024
ԶՈՒ ԳՇ պետն ամառային զորակոչի մեկնարկի կապակցությամբ այցելել է ՊՆ կենտրոնական հավաքակայան
4432 դիտում
21:36 02-07-2019
Դավիթ Տոնոյանն այցելել է կենտրոնական հավաքակայան, հետևել ամառային զորակոչի ընթացքին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այս բաժնից
937 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
964 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»