211652_close_icon
views-count1150 դիտում article-date 18:06 26-06-2023

ԱԺ-ն ընդունեց իգական սեռի ՀՀ քաղաքացիներին պարտադիր-կամավոր զինվորական ծառայության զորակոչելու օրենքը

ՔՊ-ն առանց ընդդիմության 65 կողմ ձայներով ընդունեց արտահերթ նստաշրջանի օարակարգային բոլոր 17 նախագծերը, որոնցից մեկն առաջին ընթերցմամբ, 14-ը՝ երկրորդ, իսկ երկուսի դեպքում հավանություն տվեց միջազգային համաձայնագրերին:
 
ԱԺ-ն ընդունեց.
 
«Հանրակրթության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին(Երկրորդ ընթերցմամբ),
 
Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մաuին և կից փաթեթի(Երկրորդ ընթերցմամբ),
 
Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին(Երկրորդ ընթերցմամբ),
 
«Պաշտոնատար անձանց գործունեության ապահովման, սպասարկման և սոցիալական երաշխիքների մասին» և «Պաշտոնատար անձանց գործունեության ապահովման, սպասարկման և սոցիալական երաշխիքների մասին» օրենքներում փոփոխություն կատարելու մասին(Երկրորդ ընթերցմամբ),
 
«Առանց ծնողական խնամքի մնացած երեխաների սոցիալական պաշտպանության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին(Երկրորդ ընթերցմամբ),
 
«Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» օրենքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին (Առաջին ընթերցում),
 
«Հանրային ծառայության մասին» օրենքում լրացում կատարելու մասին (Երկրորդ ընթերցմամբ),
 
«Հակակոռուպցիոն կոմիտեի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին (Երկրորդ ընթերցմամբ),
 
«Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքում լրացումներ կատարելու մասին և կից փաթեթ(Երկրորդ ընթերցմամբ),
 
«Ոստիկանությունում ծառայության մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին (Երկրորդ ընթերցմամբ),
 
«Ոստիկանության մասին» օրենքում լրացում կատարելու մասին(Երկրորդ ընթերցմամբ),
 
 
«Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին և «Պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին(Երկրորդ ընթերցմամբ),
 
Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին և Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին(Երկրորդ ընթերցմամբ)
 
«Բույսերի սորտերի պահպանության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին(Երկրորդ ընթերցմամբ),
 
«Թմրամիջոցների և հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին և Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին(Երկրորդ ընթերցմամբ),
 
«Հայաստանի Հանրապետության և Վրաստանի միջև երկու պետությունների քաղաքացիների համար փոխադարձ առանց մուտքի արտոնագրի ճամփորդելու մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին,
 
Հայաստանի Հանրապետության և Վերակառուցման ու զարգացման միջազգային բանկի միջև «Կանաչ, դիմակայուն և ներառական զարգացման քաղաքականության վարկ» վարկային համաձայնագիրը վավերացնելու մասին նախագծերը

Նմանատիպ նյութեր