862 դիտում
09:47 27-06-2023
Քննիչ հանձնաժողովը մնացել է օդում կախված․ «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Հայաստան» խմբակցության նախաձեռնած ժամանակավոր քննիչ հանձնաժողովը, որը պետք է զբաղվեր ԱԺ պատգամավորների կողմից թույլ տված վարքականոնների խախտման դեպքերով, մնացել է օդում կախված:
Ընդդիմադիրների այս նախաձեռնության համար հիմք էր հանդիսացել հատկապես ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի մասնակցությամբ Երեւանի կենտրոնում քաղաքացուն վիրավորելու եւ նրա վրա թքելու դեպքը, ՄԻՊ թեկնածուի քննարկման ժամանակ՝ ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նիստին ՔՊ խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանի խուլիգանական վարքագիծը, ինչպես նաեւ փետրվարի 3-ին՝ Լաչինի միջանցքի թեմայով խորհրդարանական լսումների ժամանակ ՔՊ-ական պատգամավոր Գուրգեն Արսենյանի հայտարարությունը՝ 120 հազար արցախցու համար չարժէ ռիսկի տակ դնել 3 միլիոն հայաստանցու ճակատագիրը:
«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ հանձնաժողովի ստեղծման գործընթացն այդպես էլ առաջ չի գնում: Բանն այն է, որ, նախ, ընդդիմությունն իր ներսում չի կարողանում հանձնաժողովի նախագահ գտնել: Սա էլ ամենը չէ. ՔՊ-ն է ամեն կերպ փորձում տապալել հանձնաժողովի ստեղծման գործընթացը, որեւէ կերպ համաձայնության չեն գալիս հանձնաժողովի անդամների մասով: Հավելենք, որ «ԱԺ կանոնակարգ» օրենքը սահմանում է՝ ԱԺ ժամանակավոր հանձնաժողովի անդամների թիվը սահմանվում է Ազգային ժողովի որոշմամբ, իսկ հանձնաժողովի կազմը հաստատում է Ազգային ժողովի նախագահը: Ըստ նույն օրենքի՝ հանձնաժողովում տեղերը բաշխվում են խմբակցություններում ընդգրկված պատգամավորների թվի համամասնությամբ:
Այսպիսով, այս պահի դրությամբ հանձնաժողովի ստեղծման գործընթացը փակուղում է։ Չի բացառվում, որ համաձայնության չգալու պատճառով հանձնաժողովի ստեղծման նախագիծն այդպես էլ մնա թղթի վրա, իսկ եթե անգամ ձեւավորվի, անդամներ չառաջադրելու հիմքով այն չի կայանա»:
Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր
1939 դիտում
09:16 02-09-2021
44-օրյա պատերազմի քննիչ հանձնաժողովի հարցը՝ օդում կախված․ «Հրապարակ»
11950 դիտում
22:11 30-03-2016
Հունաստանում քարայծը անհաջող թռիչքից հետո մնացել է կոտոշներով էլեկտրալարից օդում կախված. տեսանյութ
6887 դիտում
23:01 29-06-2016
Գերբեռնվածությունից շրջված սայլի ձին մնացել է օդում կախված. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այս բաժնից
682 դիտում
07:36 17-10-2024
Ակցիաներն առաջիկայում չեն սահմանափակվի միայն իրազեկմամբ. ի՞նչ է առաջարկվելու ընդդիմադիր ուժերին. «Փաստ»
919 դիտում
07:25 17-10-2024
Ինչու էին ուժայինները պասիվ ԱԺ վիճաբանության ժամանակ և ուր էր Անդրանիկ Քոչարյանի ընկերը․ «Ժողովուրդ»
2227 դիտում
15:34 16-10-2024
Տուժած բնակավայրերում առաջիկա ամիսը պետք է լինի շինաշխատանքների ակտիվ ընթացքի ամիս. Լոռու մարզպետ