817 դիտում
16:33 27-06-2023
«Դրանում արտաքին հետք եմ տեսնում»․ Փաշինյանը՝ 2021թ-ին ԶՈՒ ԳՇ-ի կողմից՝ իր հրաժարականը պահանջելու մասին
Արդյո՞ք ես այդ պրոցեսների մեջ արտաքին հետք տեսնում եմ, թե ոչ, ես կարող եմ ասել՝ այո, որպես վարկած, տեսնում եմ։ Այս մասին, այսօր՝ հունիսի 27-ին, 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող ԱԺ քննիչ հանձնաժողովի նիստում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով 2021թ-ի փետրվարի 25-ին զինվորականների կողմից իր և կառավարության հրաժարականը պահանջելու հանքամանքին։
Փաշինյանի կարծիքով շատ զինվորականներ միացել են այդ հայտարարությանը հրամանի ազդեցության տակ. «Եկեք չմոռանանք, որ խոսքը զինվորական կառույցի մասին է, որքան էլ դա զինվորական ծառայության տրամաբանության մեջ չէ, գոյություն ունի զինվորական սուբորդինացիա, այս իրավիճակն էլ պետք է հաշվի առնել։
2020թ-ի նոյեմբերի 9-ից հետո ինչ-որ պրոցեսներ են գնացել, որոնք խաթարել են իմ ասած վստահությունը, չեմ էլ բացառում, որ երկուստեք է եղել։ Ես գիտեմ ինչն է եղել պատճառը, որ գործողություններն են եղել պատճառը, որ ես վստահության խաթարում եմ ունեցել։ Բայց անկեղծ ասած՝ դժվարանում եմ ասել, թե իմ որ գործողությունն է իմ հանդեպ վստահության խաթարում առաջացրել մեր զինվորականության կողմից։ Չեմ տեսնում իմ կողմից նման գործողություն»,- ասաց Փաշինյանը։

Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
811 դիտում
18:27 23-12-2024
Շարմազանով. Բա որ Արցախը «հանձնված» էր մինչեւ իրեն, ինչո՞ւ ինքը մարեց 5 հազար ընտանիքի ճրագ
673 դիտում
18:17 23-12-2024
Ժաննա Անդրեասյանը շնորհավորել է Հովհաննես Չեքիջյանին ծննդյան 96-ամյակի առթիվ
466 դիտում
18:04 23-12-2024
Վարչապետի գլխավորությամբ քննարկվել են թվայնացման ոլորտում կատարված աշխատանքը և հետագա աշխատանքային պլանը