211652_close_icon
views-count14575 դիտում article-date 16:48 27-06-2023

Արտակարգ դեպք Լոռու մարզում․ Ախթալա քաղաքում ծառը պոկվել և ընկել է ընթացող ավտոմեքենայի վրա․ վարորդին և ուղևորին մեքենայից դուրս են բերել քաղաքացիները․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈւԹ

Այսօր՝ հունիսի 27-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 14։10-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության 911 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ախթալա քաղաքում ծառն ընկել է ճանապարհով ընթացող ավտոմեքենայի վրա և ավտոմեքենայում կան քաղաքացիներ։ 

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, մինչ դեպքի վայր կժամանեին Լոռու մարզային փրկարարական վարչության թիվ 39 հրշեջ-փրկարարական ջոկատի փրկարարները, քաղաքացիները տեղի ուժերով Թումանյան փողոցում VAZ 2107 մակնիշի ավտոմեքենայի միջից դուրս են բերել Լոռու մարզի բնակիչներ՝ վարորդ՝ 70-ամյա Հենրիկ Դ․-ին և ուղևոր՝ 73-ամյա էլմիրա Բ․-ին։

Այնուհետև օպերատիվորեն ժամանած հրշեջ-փրկարարները մասնատել են ծառը, ինչից հետո ճանապարհը դարձել է երկկողմանի երթևեկելի։

Օպերատիվորեն ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Պարեկային ծառայության Լոռու մարզի գումարտակի 2-րդ վաշտի 4-րդ դասակի պարեկները՝ դասակի հրամանատար Մնացական Բոյաջյանի գլխավորությամբ։ 

Մինչ հրշեջները աշխատում էին, նույն դասակի պարեկներ Դավիթ Նիկողոսյանն ու Դավիթ Մեժլումյանը սահմանազատել են տարածքը, որպեսզի հետաքրքրասեր վարորդները մեքենաները չկայանեն և խցանում տեղի չունենա։

Ըստ նախնական տեղեկությունների՝ տուժածներ չկան։ 

Դեպքի վայր են ժամանել նաև Ոստիկանության Թումանյանի բաժնի հեթապահ խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահի գլխավորությամբ։ 

Լուսանկարները և տեսանյութը՝ էդիկ Սիմոնյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 32+
32+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր