211652_close_icon
views-count1033 դիտում article-date 23:19 27-06-2023

Երևանը կունենա Վախթանգ Անանյանի, Լևոն Հայրապետյանի, Սահակ Պարթևի անունները կրող փողոցներ

Երևանի ավագանու որոշմամբ փողոցներն են անվանակոչվել։ Քաղաքապետարանի հաղորդմամբ՝

Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Շահումյանի 16-րդ փողոցն այսուհետ կկրի հայ գրող, լրագրող, արձակագիր ՀԽՍՀ մշակույթի վաստակավոր գործիչ Վախթանգ Անանյանի, 
Շենգավիթ վարչական շրջանի Ներքին Շենգավիթի 2-րդ փողոցը՝ հայ քանդակագործ, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Նորայր Կարգանյանի, 
Ներքին Շենգավիթի 3-րդ փողոցը՝ հայ քանդակագործ Բենիկ Պետրոսյանի, 
Ներքին Շենգավիթի 4-րդ փողոցը՝ հայ բարերար Լևոն Հայրապետյանի, 
Ներքին Շենգավիթի 5-րդ փողոցը՝  ՀԽՍՀ ժողովրդական նկարիչ Մկրտիչ Սեդրակյանի, 
Ներքին Շենգավիթի 8-րդ փողոցը՝ հայ հնագետ Եվգենի Բայբուրդյանի, 
Նորք-Մարաշ վարչական շրջանի Նորքի 15-րդ փողոցը՝ ՀԽՍՀ վաստակավոր ճարտարապետ Ստեփան Քյուրքչյանի ու քանդակագործ Ռուզան Քյուրքչյանի 
Աջափնյակ վարչական շրջանի Սիլիկյան 10-րդ փողոցը՝ հայ եկեղեցական, մշակութային, պետական գործիչ, Ամենայն Հայոց 10-րդ կաթողիկոս Սահակ Պարթևի անունները:

Նմանատիպ նյութեր