211652_close_icon
views-count1075 դիտում article-date 17:27 28-06-2023

Ուկրաինայի հաղթանակը նոր ուժ է Հարավային Կովկասի համար. Զելենսկի

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Սահմանադրության օրվա կապակցությամբ ելույթ է ունեցել Գերագույն ռադայում, գրում է 24tv.ua-ն:

Նա նշել է, որ Ուկրաինայի հաղթանակը ռուսական բոլոր զորամասերի, վարձկանների և զինյալների վտարումն է երկրի ամբողջ տարածքից, բոլոր գերիների և տեղահանվածների վերադարձը, ինքնիշխանության վերականգնումը միջազգայնորեն ճանաչված սահմաններում։

«Ուկրաինան ինքն է դաշինքներ ընտրելու իր և իր ապագայի համար։ Ակնհայտորեն Եվրամիությունում, ակնհայտորեն ՆԱՏՕ-ում...  Ուկրաինան երբեք չի համաձայնի սառեցված հակամարտության որևէ տարբերակի», - ասել է Զելենսկին:

Նրա խոսքով՝ Ուկրաինան աշխարհի բոլոր մյուս ժողովուրդներին կօգնի խաղաղության իր բանաձևով։

«Ուկրաինայի հաղթանակն անվտանգության և տարածքային ամբողջականության վերականգնման երաշխիք է Մոլդովայի, Վրաստանի, նոր ուժ Հարավային Կովկասի, կամք և խաղաղություն Բելառուսի, էներգիա՝ բալթյան-սևծովյան առանցքի, անվտանգության երաշխիք և մանիպուլյացիաներից պաշտպանություն ամբողջ Կենտրոնական Ասիայի, շանս Մերձավոր Արևելքի համար, երաշխիք, որ աֆրիկյան երկրները կդադարեն թալանվել ռուսների կողմից», - ասել է Զելենսկին:

Նմանատիպ նյութեր