66115 դիտում
20:51 28-06-2023
«Պարադիս» հյուրանոցում գտնվող հաճախորդը դիմել է քննչական բաժին եւ հայտնել` «մալալետկա Աննան» հյուրանոցի կուպեում իրենից գողացել է խոշոր չափի գումար
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ Հայաստանի քննչական կոմիտեի Երեւան քաղաքի քննչական վարչության Շենգավիթի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ Երեւանում բնակվող 46-ամյա Գրիգոր Ա.-ի ահազանգի փաստով:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, երեկ՝ հունիսի 27-ին, վերջինս դիմել է Շենգավիթի քննչական բաժին եւ հայտնել, որ 1 օր առաջ Բագրատունյաց 4 հասցեում գործող «Պարադիս» հյուրանոցային համալիրի սենյակներից մեկում «մալալետկա Աննա» ներկայացած աղջիկը, օգտվելով իր անուշադրությունից, իրենից հափշտակել է խոշոր չափի գումար:
Ոստիկանության Շենգավիթի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողների ու ՀՀ ՆԳՆ ոստիկանության Շենգավիթի վետերանների կողմից ձեռնարկված աշխատանքների շնորհիվ պարզվել է «մալալետկա Աննայի» ինքնությունը: Նա Երեւանի բնակիչ, 38-ամյա Աննա Սիմոնյանն է:
Ոստիկանները ձեռնարկում են անհրաժեշտ միջոցառումներ՝ նրան եւ գողացված գումարը հայտնաբերելու ուղղությամբ:
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ գումարը կազմում է 400 հազար դրամ:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

Նմանատիպ նյութեր
41656 դիտում
22:13 11-07-2024
Խոշոր չափի գողության դեպք՝ Երևանում հայտնի «Գարաժ Մոլի»-ից․ գողացել են խոշոր չափի գումար
1224 դիտում
15:06 03-06-2015
Կինը մատնացույց արեց հյուրանոցում իրենից գումար գողացած տղամարդուն