211652_close_icon
views-count18418 դիտում article-date 22:16 03-11-2024

«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի բաժնի պետի տեղակալը դիմել է ոստիկանություն, որ «Սթոքթեշ» ՍՊԸ-ի կոմերցիոն տնօրենը իրենից խաբեությամբ խոշոր չափի գումար է վերցրել

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ հոկտեմբերի 30-ին ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Մաշտոցի բաժին է դիմել Երևանի բնակիչ 44-ամյա Ազատ Գ.-ն և հայտնել, որ իր նկատմամբ խարդախություն է տեղի ունեցել։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վերջինս հրավիրվել է ոստիկանության Մաշտոցի բաժին, որտեղ արդեն հաղորդում է տվել, որ Երևանի բնակիչ Հայկ Հ.-ն, ում տարիքը պարզվում է, «LI 6 Max» տեսակի ավտոմեքենա ներմուծելու պատրվակով խաբեությամբ իրենից վերցրել է 7 միլիոն 429 հազար դրամ:

Դեպքի փաստով ոստիկանության Մաշտոցի բաժնում փաստաթղթեր են ձևակերպվել, որոնք փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժին։

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Ազատ Գ.-ն ոստիկաններին հայտնել է, որ ինքն աշխատում է «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ բաժնի պետի տեղակալ, իսկ Հայկ Հ.-ն աշխատում է Երևանում գործող «Սթոքթեշ» ՍՊԸ-ի կոմերցիոն տնօրեն։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 1+
1+

Նմանատիպ նյութեր