211652_close_icon
views-count1261 դիտում article-date 12:29 29-06-2023

Տեսանյութի հեղինակի հետ առիթ եմ ունեցել Երևանում մասնակցելու նիստերի, որտեղ միայն ինքը խոսում էր ռուսերեն. Աննա Հակոբյան

Նիկոլ Փաշինյանի կինը՝ Աննա Հակոբյանը ֆեյսբուքյան գրառմամբ անդրադարձել է  համացանցում տարածված տեսանյութին ու գրել.

«Համացանցում մի սիրողական տեսանյութ է տարածվել, որտեղ երևանյան բարերից մեկում հաճախորդը բարմենուհուց պահանջում է հայերեն մենյու, խիստ ռուսական ակցենտով, բայց հայերենով գարեջուր է պահանջում, իսկ երիտասարդ բարմենուհին չի կարողանում դա անել, ռուսերեն է խոսում, որովհետև ենթադրաբար ռուս է կամ՝ ռուսաստանցի, և ՌԴ-ից վերջերս է տեղափոխվել Հայաստան՝ ապրելու, աշխատելու։

Կինը, որ նկարահանել է այս տեսանյութը, որպես աններելի հանցանքի ապացույց առ այն՝  թե ինչպես է Հայաստանում ոտնահարվում պետական լեզուն, ինչպես է ռուս աղջիկը արհամարհում մեր օրենքները, ահա այս կինը տեսանյութը տեղադրել է իր ֆեյսբուքյան էջում, որտեղ և ինքը և իր ընկերները ոսկեղենիկ ռուսերենով կսկծալի մեկնաբանություններ են թողնում։ Ոսկեղենիկ ռուսերենով իրենց ցասումն են արտահայտում Հայոց լեզուն ոտնահարելու կապակցությամբ։

Ըստ նրանց՝ ռուս աղջկան պետք է արգելել իր հացը վաստակել Երևանյան բարում, քանի որ մեկ-երկու տարում հայերեն չի սովորել, բայց իրենց՝ ապուպապով հայ, հայ ծնված և մեծացած հայուհիներին և հայորդիներին թույլատրելի է ՀՀ պեսատական լեզուն ոսկեղենիկ ռուսերենով պաշտպանել ռուսներից ու բոլորից։

Ամենայն հարգանքով, բայց պետք է ասեմ, որ տեսանյութի հեղինակի հետ առիթ եմ ունեցել Երևանում մասնակցելու Հայաստանում հիմնադրված և Հայատանում գործող բարեգործական հիմնադրամի նիստերի, որոնց ընթացքում նրա հիմնական լեզուն ռուսերենն էր։

Բոլորս խոսում էինք հայերեն, իսկ ինքը, եթե նույնիսկ նախադասութունը սկսում էր հայերեն, ապա չէր կարողանում ավարտել և անցնում էր ռուսերենի՝ ամբողջական միտքը հոդաբաշխ արտահայտելու համար։

Բայց իհարկե՝ մեր երկիրը որպես ապրելու ամենալավ տեղ ընտրած  բարեկամ ժողովրդին պետք է «նեղել»։ Դա շատ կարևոր, շատ հայրենասիրական քայլ է»։

Տեսանյութի հեղինակը Միրզոյան քառյակի ջութակահար, հասարակական գործիչ Սոնա Ազարյանն է։

Նմանատիպ նյութեր