211652_close_icon

Հայտնի է դարձել Լեհաստանում լրտեսության համար ձերբակալված ռուս հոկեյիստի անունը

views-count1507 դիտում article-date 17:36 30-06-2023
Լեհաստանում լրտեսության  մեղադրանքով ձերբակալվել է ռուսաստանցի հոկեյիստ Մաքսիմ Սերգեեւը, որը հանդես է գալիս «Զագլեմբայում, գրում է «Մատչ ՏՎ»-ն։ Հրատարակությունը վկայակոչում է «Есть тема!» հաղորդման խմբագիրների նամակագրության սքրինշոթը Սերգեեւի ակումբակցի հետ, որը խնդրել է անանուն մնալ, գրում է ՌԲԿ-ն։

«Հիմա այնտեղ չեմ, դժվար է ասել, թե կոնկրետ ինչ է կատարվել։ Տեղեկություն կա, որ նրան իսկապես ձերբակալել են»,- ասել է Սեգեեւի թիմակիցը։

Նրա խոսքով՝ հոկեյիստին ձերբակալել են մի քանի օր առաջ, սակայն պաշտոնապես այդ մասին հայտնել են միայն այսօր։

Այն մասին, որ ձերբակալված հոկեյիստը խաղում է «Զագլեմբայում» գրում է նաեւ Sportowefakty-ն՝ նշելով, որ ձերբակալվածը 20 տարեկան է։ Նույն տարիքն է նշում նաեւ RMF24-ը: Rzeczpospolita-ն գրել էր, որ ձերբակալվածի անունը Մաքսիմ Ս. է, նա 2021 թվականի հոկտեմբերից բնակվում է Լեհաստանում։ Սերգեեւը միակ ռուսաստանցի հոկեյիստն է լեհական ակումբներում, ով համապատասխանում է նկարագրությանը` սկզբնատառերը եւ տարիքը։

Լեհաստանի արդարադատության նախարարությունն այսօր առավոտյան հայտնել էր ռուս հոկեյիստի ձերբակալության մասին՝ նշելով, որ նա գործով 14-րդ կասկածյալն է։ Հետաքննությունը կարծում է, որ նա եղել է լրտեսական ցանցի մասնակից, որը հանձնարարություններ է կատարել՝ ելնելով Ռուսաստանի շահերից։ Դատարանը որոշել է կալանավորել ձերբակալվածին՝ համաձայնելով դատախազության այն փաստարկների հետ, որ հոկեյիստը կարող է փախչել իրեն սպառնացող պատժի պատճառով։ Նրան սպառնում է մինչեւ տասը տարվա ազատազրկում։

Նմանատիպ նյութեր