211652_close_icon
views-count1228 դիտում article-date 19:03 30-06-2023

Տեղեկություն ներբուհական քննություններ հանձնող դիմորդների համար

Ի գիտություն ներբուհական քննություններ հանձնող դիմորդների․

Գնահատման և թեստավորման կենտրոնը հունիսի 26-ից մեկնարկել է 2023 թվականի բուհերի ընդունելության երրորդ փուլի հայտագրման գործընթացը:

Բուհերի ընդունելության հայտագրման երրորդ փուլին կարող են մասնակցել`

ա) օտարերկրացիները, օտարերկրյա պետությունների ուսումնական հաստատությունների տվյալ ուսումնական տարվա շրջանավարտ ՀՀ քաղաքացիները, որոնց ատեստատում կամ համապատասխան ավարտական փաստաթղթում «Հայոց լեզու» առարկան ատեստավորված չէ, և միասնական քննությունները (բացառությամբ «Հայոց պատմություն» և օտար լեզուների) ցանկանում են հանձնել ռուսերեն թարգմանությամբ թեստերով,

բ) տվյալ տարվա մինչև հուլիսի 31-ը զորացրվող զինծառայողները:

2023 թվականի հունիսի 30-ից մինչև հուլիսի 1-ն ընկած ժամանակահատվածում հայտագրվելու հնարավորություն ունեն նաև ներբուհական քննություններ հանձնող դիմորդները՝ պայմանով, որ նրանց մրցույթի արդյունքները կամփոփվեն լրացուցիչ փուլում, եթե այդ մասնագիտությունների գծով առկա են թափուր տեղեր, և դիմորդն այդ մասնագիտությունների համար սահմանված քննություններից ունի դրական գնահատականներ։

Դիմորդները կարող են դիմել Գնահատման և թեստավորման կենտրոն հունիսի 30-ին մինչև ժամը 20:00, հուլիսի 1-ին` ժամը 9:00-17:00-ն ներառյալ: Հավելյալ տեղեկատվության համար զանգահարել`010-559268, 041559268 հեռախոսահամարներով:

Ներբուհական քննությունները կազմակերպվում են մեկ փուլով՝ տվյալ տարվա հունիսի 26-ից մինչև հուլիսի 8-ն ընկած ժամանակահատվածում:

Ներբուհական քննություններն են նախատեսված ներքոնշյալ բուհերի հետևյալ մասնագիտությունների մասնագիտական առարկաների համար`

Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիայի
Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտի «011401.00.6 Մասնագիտական մանկավարժություն» («011401.09.6 Ֆիզիկական դաստիարակություն և սպորտային մարզումներ», «011401.10.6 Ֆիզիկական դաստիարակություն և ադապտիվ ֆիզիկական կուլտուրա», կրթական ծրագրեր) և «101401.00.6 Սպորտ»
Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի
Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի
Երևանի պետական համալսարանի Իջևանի մասնաճյուղի «021201.00.6 Դիզայն» և «021401.00.6 Կիրառական արվեստ»  
Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի «073101.00.6 Ճարտարապետություն» ու «021201.00.6 Դիզայն»
Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի «021201.00.6 Դիզայն»
Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի «011401.00.6 Մասնագիտական մանկավարժություն» («011401.11.6 Կերպարվեստ», «011401.13.6 Երաժշտական կրթություն», «011401.14.6 Պարարվեստ» կրթական ծրագրեր), «021101.00.6 Տեսալսողական արվեստ», «021201.00.6 Դիզայն», «021401.00.6 Կիրառական արվեստ», «021502.00.6 Կատարողական արվեստ», «021503.00.6 Թատերական արվեստ», «021801.00.6 Արվեստի տեսություն և պատմություն» («021801.01.6 Արվեստի տեսություն, պատմություն և կառավարում»)
Շիրակի Մ. Նալբանդյանի անվան պետական համալսարանի «011401.00.6 Մասնագիտական մանկավարժություն» («011401.09.6 Ֆիզիկական դաստիարակություն և սպորտային մարզումներ», «011401.10.6 Ադապտիվ ֆիզիկական կուլտուրա», «011401.16.6 Նախնական զինվորական պատրաստություն» կրթական ծրագրերի), «021201.00.6 Դիզայն», «021401.00.6 Կիրառական արվեստ»
Վանաձորի Հ. Թումանյանի անվան պետական համալսարանի «011401.00.6 Մասնագիտական մանկավարժություն» («011401.09.6 Ֆիզիկական դաստիարակություն և սպորտային մարզումներ», «011401.11.6 Կերպարվեստ», «011401.13.6 Երաժշտական կրթություն» կրթական ծրագրերի)
Գորիսի պետական համալսարանի «011401.00.6 Մասնագիտական մանկավարժություն» («011401.11.6 Կերպարվեստ» կրթական ծրագիր)
Երևանի «Հայբուսակ» համալսարանի «021201.00.6 Դիզայն» մասնագիտության
Երևանի Մեսրոպ Մաշտոցի անվան համալսարանի «021201.00.6 Դիզայն»
Երևանի գյուղատնտեսական համալսարանի «021201.00.6 Դիզայն»
Գյումրու «Պրոգրես» համալսարանի «021201.00.6 Դիզայն»
Երևանի մշակույթի համալսարանի
Եվրոպական համալսարանի «021201.00.6 Դիզայն» և «073101.00.6 Ճարտարապետություն»։
 

Նմանատիպ նյութեր