211652_close_icon
views-count1069 դիտում article-date 18:05 01-07-2023

Իսպանիայի վարչապետը ժամանել է Կիև

Իսպանիայի վարչապետ Պեդրո Սանչեսը այսօր կեսօրին ժամանել է Կիև։ Իսպանական կառավարության ղեկավարը Ուկրաինա է մեկնել Մադրիդի կողմից ԵՄ նախագահությունը ստանձնելու առաջին իսկ օրը։ Գրում են ուկրաինական լրատվամիջոցները։

«Որպես ԵՄ նախագահող պետություն կատարվող այս առաջին քայլով մենք նպատակ ունենք ի ցույց դնել եվրոպական ընտանիքի անվերապահ աջակցությունը Ուկրաինային բոլոր ոլորտներում՝ ռազմական, հումանիտար և տնտեսական», - հայտարարել է Իսպանիայի վարչապետը։

Նմանատիպ նյութեր