829 դիտում
13:21 03-07-2023
«Վագներ»-ը 1 ամսով դադարեցրել է մարտիկների հավաքագրումը
«Վագներ» մասնավոր ռազմական ընկերությունը ժամանակավորապես դադարեցնում է ռազմական անձնակազմի՝ մարզերում գործող համալրման կենտրոնների աշխատանքը: Այս մասին ասվում է ««Վագներ» ՄՌԸ․ աշխատանքի հայտարարություններ» թելեգրամյան ալիքում։
«Մենք 1 ամսով դադարեցնում ենք «Վագներ» ՄՌԸ-ի մարզային հավաքագրման կենտրոնների աշխատանքը»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Որոշումը կայացվել է Ուկրաինայում հատուկ ռազմական գործողությանը «Վագներ»-ի ժամանակավոր չմասնակցելու և Բելառուս տեղափոխվելու կապակցությամբ։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Եվգենի Պրիգոժինի «Վագներ» մասնավոր ռազմական ընկերությունը պետական պայմանագրերով ստացել է գրեթե 860 միլիարդ ռուբլի, իսկ «Կոնկորդ» ընկերությունների խումբը, որը նույնպես պատկանում է գործարարին, 845 միլիարդի ծառայություններ է մատուցել:
Հիշեցնենք, որ հունիսի լույս 24-ին «Վագներ» մասնավոր ռազմական ընկերության ուժերը Դոնի Ռոստովում գրավել են Հարավային ռազմական օկրուգի շտաբը, նախատեսել «Արդարության երթ» կազմակերպել դեպի Մոսկվա, խփել ռուսական բանակի մի քանի ուղղաթիռ և 1 ինքնաթիռ, որոնք հարվածներ էին հասցրել «Վագներ»-ին։ Պրիգոժինի դեմ զինված ապստամբություն կազմակերպելու հոդվածով քրեական գործ էր հարուցվել, այնուհետև կարճվել։

Նմանատիպ նյութեր
1060 դիտում
13:33 09-02-2023
«Վագները» դադարեցրել է կալանավորների հավաքագրումը
6226 դիտում
10:06 24-02-2018
Փաստերը վկայում են Վագներ ընկերության և ռուսական պետական մարմինների կապի մասին. «Ամերիկայի ձայն»
1129 դիտում
12:53 02-12-2022
ԱՄՆ Կոնգրես է մտցվել օրինագիծ «Վագներ» մասնավոր ռազմական ընկերությունն ահաբեկչական ճանաչելու մասին
Այս բաժնից
982 դիտում
22:52 13-01-2025
Պենտագոնում հայտարարել են, որ լիազորությունների փոխանցումը Թրամփի թիմին հարթ է ընթանում
997 դիտում
22:23 13-01-2025
Լիբանանի խորհրդարանը քվեարկել է դատավոր Նաուաֆ Սալամի վարչապետի պաշտոնում առաջադրելու օգտին
1480 դիտում
21:58 13-01-2025
Լավրովի կեղծ նամակն Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարին քաղաքական պատվեր է․ ՌԴ ԱԳՆ