832 դիտում
23:15 04-07-2023
Հունվարի 1-ից հուլիսի 4-ը ՌԴ ԶՈՒ շարքեր է ընդունվել ավելի քան 185 հազար մարդ․ Մեդվեդև
Ռուսաստանի անվտանգության խորհրդի փոխնախագահ, ՌԴ նախկին նախագահ Դմիտրի Մեդվեդևը հայտնել է, որ հունվարի 1-ից հուլիսի 4-ը ՌԴ զինված ուժերի (ԶՈՒ) շարքեր է ընդունվել ավելի քան 185 հազար մարդ։ Այս մասին նա հայտարարել է պայմանագրային զինծառայողների հետ զինված ուժերի լրացուցիչ համալրման հարցերին նվիրված խորհրդակցությանը, գրել է Ъ-ն։
«Պաշտպանության նախարարության տվյալներով՝ այս տարվա հունվարի 1-ից հուլիսի 4-ն ընկած ժամանակահատվածում զինված ուժերի շարքեր է ընդունվել ավելի քան 185 հազար մարդ, որից մոտ 109 հազարը ռեզերվում է, և այլ կատեգորիաների քաղաքացի, որ պայմանագրով ծառայության է կանչվել»,- ասել է Մեդվեդևը:
ԱԽ փոխնախագահն ասել է, որ ձեռնարկված միջոցառումների արդյունքում հունիսին պայմանագրով ընտրության տեմպերն ավելացել են՝ հասնելով օրական 1,4 հազար մարդու։
«Ուզում եմ հատուկ նշել, որ զինված ապստամբության փորձը չփոխեց քաղաքացիների վերաբերմունքը ՀՌԳ գոտում պայմանագրային ծառայության նկատմամբ»,- ասել է նա։
Դմիտրի Մեդվեդևի խոսքով՝ միայն վերջին շաբաթվա ընթացքում զինված ուժերի հետ պայմանագիր է կնքել գրեթե 10 հազար մարդ։

Նմանատիպ նյութեր
2766 դիտում
16:47 01-06-2021
Ներկայում Ռուսաստան-Արևմուտք հարաբերություններն ավելի վատ են, քան Սառը պատերազմի ժամանակ. Մեդվեդև
2785 դիտում
17:22 19-06-2022
Եվրամիությունը կանհետանա ավելի շուտ, քան Ուկրաինան կհասցնի անդամակցել դրան. Մեդվեդև
Այս բաժնից
964 դիտում
22:52 13-01-2025
Պենտագոնում հայտարարել են, որ լիազորությունների փոխանցումը Թրամփի թիմին հարթ է ընթանում
973 դիտում
22:23 13-01-2025
Լիբանանի խորհրդարանը քվեարկել է դատավոր Նաուաֆ Սալամի վարչապետի պաշտոնում առաջադրելու օգտին
1438 դիտում
21:58 13-01-2025
Լավրովի կեղծ նամակն Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարին քաղաքական պատվեր է․ ՌԴ ԱԳՆ