101653 դիտում
23:30 04-07-2023
Արտակարգ դեպք Կոտայքի մարզում․ «Շանգրի Լա» խաղատան տարածքում տնկված ծառից մի հատված պոկվել և ընկել է ճանապարհով ընթացող Range Rover-ի վրա․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այսօր՝ հուլիսի 4-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում։
Ժամը 19։30-ի սահմաններում Երևան-Աբովյան ավտոճանապարհին՝ «Օջախ» ռեստորանային համալիրի դիմաց, «Շանգրի Լա» խաղատան տարածքում տնկված ծառից մի հատված ուժեղ քամու հետևանքով կոտրվել և ընկել է Երևանի բնակիչ 40-ամյա Ջանիբեկ Ի․-ի վարած Range Rover մակնիշի 77 NN 707 համարանիշի ավտոմեքենայի վրա։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար, տուժածներ չկան, վարորդը կրել է նյութական վնաս։
Դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության Աբովյանի հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ և ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Պարեկային ծառայության Կոտայքի մարզի գումարտակի 2-րդ վաշտի պարեկները։
Վթարի փաստով ՊԾ Կոտայքի մարզի գումարտակում նյութեր են նախապատրաստվում։
Լուսանկարները` Յուրա Գաբրիելյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 8+
8+
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
2110 դիտում
21:00 20-12-2024
Դիտեք առաջիկա կիրակի՝ «Սուր անկյուն» հաղորդաշարի եթերում, ժամը 22:00-ին (22.12.2024 թ․)