211652_close_icon
views-count40139 դիտում article-date 12:50 05-07-2023

Երևանի Ոստիկանության պետ Սևան Քոչարյանին շնորհվել է Ոստիկանության գեներալ-մայորի կոչում

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ ՀՀ Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Երևան քաղաքի վարչության պետ, Ոստիկանության գնդապետ Սևան Քոչարյանին շնորհվել է Ոստիկանության գեներալ-մայորի կոչում։ 

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Ս․ Քոչարյանը Ոստիկանության հնաբնակներից է, համարվում է համակարգի ամենաօպերատիվնիկներից մեկը, տիրապետում է աշխատանքին։ Նրա ղեկավարությամբ հանրապետությունում բացահայտվել են բազմաթիվ աղմկահարույց հանցագործության դեպքեր և, որ ամենակարևորն է՝ կանխվել են նաև առանձնապես ծանր հանցագործություններ։ 

Նմանատիպ նյութեր