901 դիտում
14:44 05-07-2023
Պրիգոժինին վերադարձրել են Շոյգուի պարգեւատրած Glock ատրճանակը եւ առգրավված այլ զենքերը. «Ֆոնտանկա»
«Վագներ» ՄՌԿ ղեկավար Եվգենի Պրիգոժինին վերադարձրել են Glock անվանական ատրճանակը, որը նա ստացել էր ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուից, եւ հունիսի 24-ի խուզարկության ժամանակ առգրավված այլ զենքերը։ Այս մասին տեղեկացրել է պետերբուրգյան Фонтанка.ru պարբերականը։
Պրիգոժինը հուլիսի 4-ին անձամբ այցելել էր ՌԴ ԱԴԾ Սանկտ Պետերբուրգի եւ Լենինգրադի մարզի վարչություն, նա եկել էր թիկնապահներով։ Մինչ այդ գործարարին պաշտոնապես հրավիրել էին զենքը վերադարձնելու համար, որը հայտնաբերվել եւ առգրավվել էր նրա քաղաքամերձ նստավայրում, «Սեւերնի Վերսալ» էլիտար քոթեջներում։
Զենքերի պաշտոնական վերադարձի ընթացակարգը, նշել է պարբերականը, երկար չի տեւել։ Շուտով Պրիգոժինը դուրս է եկել, իսկ նրան ուղեկցող անձինք տարել են զենքը եւ տեղավորել ավտոմեքենայում ու հեռացել։
Պարբերականի տեղեկացմամբ՝ Glock-ից բացի, նրան են վերադարձրել երկու «Սայգա» կարաբին, ավստրիական Steyr Mannlicher կարաբինը, կիսաավտոմատ «АРка» հրացանը եւ եւս մի քանի հրացան ու ատրճանակ։

Նմանատիպ նյութեր
1259 դիտում
09:01 26-05-2022
Դավիթ Տոնոյանի հարազատներից առգրավված զենքերը հետ են վերադարձրել․ «Ժողովուրդ»
8287 դիտում
10:15 01-08-2014
Ադրբեջանցի դիվերսանտներից առգրավված զենքերը. (լուսանկարներ)
Այս բաժնից
964 դիտում
22:52 13-01-2025
Պենտագոնում հայտարարել են, որ լիազորությունների փոխանցումը Թրամփի թիմին հարթ է ընթանում
976 դիտում
22:23 13-01-2025
Լիբանանի խորհրդարանը քվեարկել է դատավոր Նաուաֆ Սալամի վարչապետի պաշտոնում առաջադրելու օգտին
1438 դիտում
21:58 13-01-2025
Լավրովի կեղծ նամակն Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարին քաղաքական պատվեր է․ ՌԴ ԱԳՆ