1063 դիտում
15:51 05-07-2023
Սաակաշվիլին շնորհակալ է Զելենսկիին
Վրաստանի երրորդ նախագահ, այժմ անազատության մեջ գտնվող Միխեիլ Սաակաշվիլին ֆեյսբուքյան իր էջում հայտարարություն է տարածել՝ շնորհակալություն հայտնելով Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիին։
Սաակաշվիլիի խոսքով, Զելենսկին ցույց է տվել իր մարդասիրությունը։
«Ինչպե՞ս կարելի է չսիրել Ուկրաինան և չհարգել նրա նախագահին։ Ես մնում եմ Ուկրաինայի նախագահին կից բարեփոխումների խորհրդի նախագահը և, իհարկե, հերոսական երկրի հպարտ քաղաքացին։ Առաջիկա օրերին ռազմաճակատից լավ նորությունների եմ սպասում»,- գրել է Սաակաշվիլին։
Ի դեպ, հուլիսի 4-ին Ուկրաինայում Վրաստանի դեսպան Գիորգի Զաքարաշվիլին Զելենսկիի հրամանով կանչվել է Ուկրաինայի արտաքին գործերի նախարարություն։
Հուլիսի 3-ին Զելենսկին հանձնարարել էր արտաքին գործերի նախարարություն կանչել Ուկրաինայում Վրաստանի դեսպանին՝ ներկայացնելու Կիևի խիստ դժգոհությունը։ Բացի այդ, նախագահը պահանջել է, որ դեսպանը 48 ժամվա ընթացքում մեկնի Թբիլիսի խորհրդակցությունների, միաժամանակ բանակցություններ սկսել Սաակաշվիլիի՝ Ուկրաինա վերադարձի համար։
Հայտարարություններին նախորդել էր հուլիսի 3-ի Թբիլիսիի քաղաքային դատարանի նիստում «Նոյեմբերի 7»-ի գործով Սաակաշվիլիի դատավարությունը, որի ժամանակ երրորդ նախագահը ցուցադրել է հյուծված մարմինը՝ դրանում մեղադրելով Վրաստանի իշխանություններին։
Վրաստանի իշխող կուսակցության՝ «Վրացական երազանքի» նախագահ Իրակլի Կոբախիձեի կարծիքով Ուկրաինայի կառավարության դիրքորոշումը Սաակաշվիլիի նկատմամբ «վիրավորական է»։

Նմանատիպ նյութեր
4974 դիտում
09:27 22-04-2019
Նիկոլ Փաշինյանն ուկրաիներենով շնորհավորել է Զելենսկիին՝ ընտրություններում հաղթանակի կապակցությամբ
2144 դիտում
12:44 22-04-2019
Նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորել է Ուկրաինայի նորընտիր նախագահ Վլադիմիր Զելենսկիին
Այս բաժնից
967 դիտում
22:52 13-01-2025
Պենտագոնում հայտարարել են, որ լիազորությունների փոխանցումը Թրամփի թիմին հարթ է ընթանում
976 դիտում
22:23 13-01-2025
Լիբանանի խորհրդարանը քվեարկել է դատավոր Նաուաֆ Սալամի վարչապետի պաշտոնում առաջադրելու օգտին
1441 դիտում
21:58 13-01-2025
Լավրովի կեղծ նամակն Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարին քաղաքական պատվեր է․ ՌԴ ԱԳՆ