211652_close_icon
views-count895 դիտում article-date 14:04 06-07-2023

Պրիգոժինը Բելառուսում չէ. Լուկաշենկո

«Վագներ» մասնավոր ռազմական ընկերության հիմնադիր-ղեկավար Եվգենի Պրիգոժինը Բելառուսի տարածքում չէ. այս մասին Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է արտասահմանյան և բելառուսական լրատվամիջոցների լրագրողների հետ հանդիպմանը, հայտնում է belta.by-ն։

«Ինչ վերաբերում է Եվգենի Պրիգոժինին: Իսկ որտե՞ղ կարող է լինել այսօր առավոտյան, գուցե առավոտյան է գնացել Մոսկվա…», - ասել է Լուկաշենկոն:

Ինչ վերաբերում է «Վագներ»-ի մարտիկներին և նրանց գտնվելու վայրին, Բելառուսին նախագահն ասել է. «Ինչպես ինձ այսօր առավոտյան են հայտնել, «Վագներ» մասնավոր ռազմական ընկերության մարտիկները գտնվում են իրենց ճամբարներում, մշտական ճամբարներում, որտեղ նրանք գտնվում էին ռազմաճակատից դուրս գալուց հետո՝ ապաքինվելու նպատակով»:

Հիշեցնենք, որ լույս 24-ը «Վագներ» մասնավոր ռազմական ընկերության ուժերը Դոնի Ռոստովում գրավել էին Հարավային ռազմական օկրուգի շտաբը և հայտարարել դեպի Մոսկվա «Արդարության երթ» անելու մտադրության մասին, սակայն հետո հրաժարվել էր դեպի Մոսկվա երթից։ Պրիգոժինի դեմ զինված ապստամբություն կազմակերպելու մեղադրանքով քրեական գործ էր հարուցվել, այնուհետև կարճվել։

Նմանատիպ նյութեր