211652_close_icon
views-count703 դիտում article-date 19:40 06-07-2023

Ռուբեն Ռուբինյանը հանդիպել է ԵԽ բարձրաստիճան պաշտոնյաների հետ

Ազգային ժողովի նախագահի տեղակալ, Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում ԱԺ պատվիրակության ղեկավար Ռուբեն Ռուբինյանը հուլիսի 6-ին ընդունել է Եվրոպայի խորհրդի քաղաքական հարցերով տնօրեն Միրոսլավ Պապային և մարդու իրավունքների ու օրենքի գերակայության հարցերով գլխավոր տնօրեն Խրիստոս Յակումոպուլոսին: Այս մասին հայտնել է խորհրդարանի մամուլի ծառայությունը։

«Հանդիպմանը ներկա է եղել նաև ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, ԵԽԽՎ-ում ԱԺ պատվիրակության անդամ Վլադիմիր Վարդանյանը:

Ողջունելով ԵԽ բարձրաստիճան պաշտոնյաներին խորհրդարանում` Ռուբեն Ռուբինյանն արժեւորել է փոխգործակցությունը Եվրոպայի խորհրդում:

ԱԺ փոխնախագահը ներկայացրել է տարածաշրջանում անվտանգային իրավիճակը, ընդգծել Լաչինի միջանցքի ապօրինի շրջափակման հետեւանքով Լեռնային Ղարաբաղում ստեղծված հումանիտար ճգնաժամի շուտափույթ հաղթահարման կարևորությունը և Եվրոպայի խորհրդի դերն ու պատասխանատվությունն այդ հարցում»,- ասված է հաղորդագրության մեջ:

 

Նմանատիպ նյութեր