211652_close_icon
views-count691 դիտում article-date 22:25 12-07-2023

Նաիրա Զոհրաբյանը՝ Արցախի շրջափակման մասին․ «Գերմանական կոնցլագերներում էին փորձարկումներ դնում մարդու վրա, թե փսիխիկան ինչքան կարող է կտտանքներին դիմանալ»․ aravot.am

Aravot.am-ը գրում է․ Հասարակական գործիչ, «Անվտանգություն եւ ժողովրդավարություն» հ/կ նախագահ Նաիրա Զոհրաբյանը «Հայելի» ակումբի ուղիղ եթերում խոսեց արդեն 213 օր գերության մեջ գտնվող Արցախի ու արցախցիների նկատմամբ ցեղասպանական գործողություն իրականացնող Ադրբեջանի վարած քաղաքականության մասին։

«Այլեւս մի քանի օր է արգելվել է անգամ «Կարմիր խաչի» մեքենաների մուտքը Արցախ, որտեղից նրանք կարողանում էին տեղափոխել ծայրահեղ ծանր հիվանդներին, որոնք իրենց բուժումը կարող են ստանալ միայն ու բացառապես Երեւանում։ Աշխարհում չկա մի նախադեպ, որ «Կարմիր խաչի» մեքենաների երթեւեկը արգելեն։ Արցախում այլեւս հումանիտար ճգնաժամ է։ Իսկ միջազգային հանրությունը լուռ է։ Ավելին, ես տեսա, որ մի քանի օր առաջ քրիստոնեական թիվ մեկ հանգրվանի՝ Վատիկանի, ներկայացուցիչ Պիեդրո Պարոլինը հանդիպելով Բաքվի ներկայացուցիչների հետ, ասել է, որ իրենք բարձր են գնահատում Ադրբեջանի, իբր, հումանիտար մոտեցումները։

Երեւի Մեհրիբանը Վատիկանի գանձարանին հսկայական գումարներ պիտի մուծի եւ Հռոմի Պապի հերթական արձանը պիտի համաֆինանսավորի, ինչպես արել է բազմաթիվ անգամներ։ Վատիկան, որ քրիստոնեական բարձրագույն կոթողն ես, հարց չունե՞ս Բաքվին, որ 120 հազար մարդ մատնված է սովի, որոնց մեջ 30 հազար երեխա»։

Ամբողջական հոդվածը՝ սկզբնաղբյուր կայքում։

Նմանատիպ նյութեր