1117 դիտում
16:54 13-07-2023
«Երեկ բացատրություն եմ տվել քննիչին։ Ինձ վրա հարձակվել են մարդիկ, որոնք շատ մտերիմ հարաբերություններ ունեն անձամբ Կարեն Սարգսյանի հետ»․ Հայկ Ղազարյան․ Aravot.am
«Այս պահին գնում եմ պոլիկլինիկա, կարգն է այդպես․ դատաբժիշկը նշանակել է ռենտգեն հետազոտություն, հասկանան՝ կոտրվածք կա, չկա։ Առողջական վիճակս նորմալ է»,- Aravot.am-ի հարցին՝ ինչպե՞ս է Ձեր առողջական վիճակը, այսպես պատասխանեց ՍիվիլՆեթի լրագրող Հայկ Ղազարյանը։
Հիշեցնենք՝ նա հայտարարել էր, որ Ստեփանակերտում քաղաքացիական հագուստով մի խումբ անձինք քաշքշել են իրեն, հարվածներ հասցրել։ Միջադեպը տեղի է ունեցել Հայկ Ղազարյանի՝ օրեր առաջ մի խումբ քաղաքացիների բողոքի ցույցը լուսաբանելուց հետո, որի ընթացքում մի ոստիկան խլել էր նրա հեռախոսը։ Ավելի ուշ հեռախոսը վերադարձրել էին՝ տեսագրությունը ջնջած։
Ֆեյսբուքյան ուղիղ եթերում Հայկ Ղազարյանը ահազանգել էր․ «Ես էլ չէի սպասում, որ կոնկրետ նման զարգացում է լինելու, քաղաքի կենտրոնում հին ձևերով դալանն են մտցրել, օպերացիա էր մշակված, սպասել են հարմար պահի․ գրասենյակի մոտ էր։ Աղմուկ եմ դրել, որ մարդիկ դուրս գան։ Ակնհայտորեն փորձ է արվել, որ բռնեն, տանեն ինձ։ Կարեն Սարգսյանի վարորդն էր․ Վրեժ է անունը, մյուս էլ Կարեն Սարգսյանի աշխատակազմից է։ Չէի սպասում, որ Կարեն Սարգսյանից նման ռեակցիա է լինելու, չգիտեմ՝ էդ լայվում ո՞ր մասն է վիրավորել իրեն, որ նման գրոհ է սկսել»։
Aravot.am-ի հետ զրույցում Հայկ Ղազարյանն ասաց, որ բացատրություն է տվել ԱՀ գլխավոր դատախազության հատուկ քննչական բաժնում․ «Դա այն բաժինն է, որը հիմնականում քննում է այն գործերը, որոնք առնչվում են կամ շատ բարձրաստիճան պաշտոնյաներին կամ ոստիկաններին։ Ես երեկ բացատրություն եմ տվել քննիչին»։
Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։

Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
520 դիտում
22:04 21-10-2024
«Հայաստան» խմբակցությունը չի մասնակցելու ԱԺ-ում Կանոնակարգի քննարկմանը և քվեարկությանը
640 դիտում
21:29 21-10-2024
Նորք-Մարաշում նոր պուրակ են կառուցել ու ծառատունկ արել
751 դիտում
21:04 21-10-2024
Ադրբեջանը ամրապնդում է Հայաստանի դեմ իր ագրեսիվ քաղաքականության հիմքերը․ Տիգրան Աբրահամյան