211652_close_icon
views-count1141 դիտում article-date 13:46 15-07-2023

Մեդվեդևն առաջարկել է Բորիս Ջոնսոնին հոգեբուժարան ուղարկել

Ռուսաստանի Դաշնության Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևն իր տելեգրամյան ալիքում խորհուրդ է տվել Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Բորիս Ջոնսոնին Ուկրաինան ՆԱՏՕ-ի կազմում առանց պայմանների ընդունելու առաջարկից հետո գնալ հոգեբուժարան և այնտեղ երրորդ համաշխարհային պատերազմ պահանջել։

«Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Ջոնսոնն առաջարկել է Ուկրաինային ընդունել ՆԱՏՕ-ի անդամ «առանց պայմանների»: Նրան՝ թոշակառու հիմարին, առանց պայմանների կընդունեն հոգեբուժարան: Հենց այնտեղ նա կկարողանա պատկերել կոշտ տղայի յուրայինների մեջ, որը պահանջում է սկսել երրորդ համաշխարհային պատերազմ»,- գրել է Մեդվեդևը։

 

Նմանատիպ նյութեր