211652_close_icon
views-count943 դիտում article-date 20:11 15-07-2023

Նեթանյահուն հոսպիտալացվել է

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հոսպիտալացվել է, տեղեկացնում են իսրայելական լրատվամիջոցները:

Մասնավորապես՝ Walla պարբերականը, վկայակոչելով հիվանդանոցի իր աղբյուրը, գրել է, որ Նեթանյահուն տանը կորցրել է գիտակցությունը , ընկել և գլուխը ուժեղ հարվածել է, ինչից հետո նրան շտապ օգնության մեքենայով տեղափոխել են հիվանդանոց:

Վարչապետի գրասենյակից էլ հայտնել են, որ նա լավ վիճակում է և բուժզննում է անցնում Թել Ավիվի արվարձանում գտնվող Շեբա հիվանդանոցում:

Նմանատիպ նյութեր