211652_close_icon
views-count794 դիտում article-date 12:00 18-03-2015

Նեթանյահուն հայտարարել է իր կուսակցության հաղթանակի մասին

Իսրայելի վարչապետ, “Լիքուդ” կուսակցության առաջնորդ Բենիամին Նեթանյահուն սկսել է նոր կառավարության ձևավորման բանակցությունները: Չնայած խորհրդարանական երեկվա ընտրությունների վերջնական արդյունքները չեն հրապարակվել` Նեթանյահուն հայտարարել է իր կուսակցության հաղթանակի մասին: Կենտրոնական ընտրական հանձնաժողովի տվյալներով, քվեաթերթիկների ավելի քան 95 տոկոսի մշակման արդյունքներով առաջատարը "Լիքուդ" կուսակցությունն է, որի օգտին քվեարկել է ընտրողների շուրջ 24 տոկոսը: 2-րդ տեղում է "Սիոնիստական ճամբարը"` ձայների մոտ 19 տոկոսով: Արաբական կուսակցությունների միացյալ ցուցակը ստացել է շուրջ 11 տոկոս քվե և առաջին անգամ Կնեսետում կստանա 12 տեղ:

Նմանատիպ նյութեր