211652_close_icon

«Սևան» քրեակատարողական հիմնարկում արգելված իրերի ներնետում է եղել

views-count919 դիտում article-date 18:35 18-07-2023
Հուլիսի 18-ին՝ ժամը 02:00-ի սահմաններում, Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Սևան» քրեակատարողական հիմնարկի անվտանգության ապահովման բաժնի ծառայողները, դիտաշտարակներից մեկում ծառայություն իրականացնող պահպանության ապահովման բաժնի ծառայողի կողմից ահազանգ ստանալով արգելված իրերի հնարավոր ներնետման մասին, կատարել են տեղազննություն: Հայտնում է ՀՀ ԱՆ հանրային կապերի բաժինը։

Արդյունքում՝ բաղնիքի մասնաշենքի հարակից խոտածածկին հայտնաբերվել է կպչուն ժապավենով փաթեթ, որին ամրացված են եղել պարան և կրակայրիչի լուսարձակ: 

Փաթեթում առկա են եղել 1 գրամ քաշով կանաչավուն, չոր զանգված, 5 բջջային հեռախոս, բաժանորդային քարտ, բջջային հեռախոսի 2 լիցքավորման լար և 1 լիցքավորիչ: 

Հայտնաբերվածներն ուղարկվել են ՀՀ ՔԿ Կոտայքի մարզային քննչական վարչություն: 

Նմանատիպ նյութեր