1156 դիտում
21:07 18-07-2023
Եվրախորհրդարանի աշխատանքային խմբի համանախագահները դատապարտել են Ալիևի սպառնալիքները լրագրողների հասցեին
Եվրախորհրդարանի ԶԼՄ-ների հարցերով աշխատանքային խմբի համանախագահներ Դևիդ Կազան և Ռամոնա Ստրուգարիուն խստորեն դատապարտել են լրագրողների հետապնդումը Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի կողմից, որն իր ելույթում սպառնացել է իր ավտորիտար ռեժիմը քննադատող լրագրողներին, բլոգերներին և ակտիվիստներին: Այդ մասին նշված է Եվրոպայի ժողովրդական կուսակցության (ԵԺԿ) կայքում: Հայտնում է Լ1lurer.amուրերը։
Առանձնացվում է մեծ թվով հետևորդներ ունեցող բլոգեր Մուհամեդ Միրզալին, որը լուսաբանում է Ադրբեջանի իշխող ընտանիքի անվան հետ կապված կոռուպցիան: Նշվում է, որ Ադրբեջանը ներքաշվել է եվրոպական էներգետիկ սկանդալների մեջ և բախվում է երկրի ներսում կոռուպցիայի մեջ լայնորեն տարածված մեղադրանքներին:
«Միրզալին մյուսների հետ փախել է Ալիևի ռեժիմից, բայց, միևնույն է, Ֆրանսիայում մահափորձի է ենթարկվել։ ԶԼՄ-ների հարցերով աշխատանքային խմբի համանախագահներն ընդգծում են իրենց աջակցությունը բոլոր լրագրողներին և կրկնում են Ադրբեջանին ուղղված՝ իրենց միջազգային պարտավորությունները կատարելու կոչը: Կարևոր է, որ Եվրոպան լինի անվտանգ մայրցամաք բոլոր նրանց համար, ովքեր օգտվում են իրենց խոսքի ազատությունից:»,- նշված է ԵԺԿ պաշտոնական կայքում։

Նմանատիպ նյութեր
1953 դիտում
17:17 12-12-2020
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները Բաքվում հանդիպել են Ալիևի հետ
2830 դիտում
15:57 20-05-2019
Չափազանց վտանգավոր են Արցախի իշխանության հասցեին մեղադրանք-սպառնալիքները. «Հանրապետություն» կուսակցություն
10118 դիտում
21:01 06-07-2017
Եվրախորհրդարանի համանախագահները Արցախի վերաբերյալ հայտարարություն են տարածել
Այս բաժնից
901 դիտում
22:52 13-01-2025
Պենտագոնում հայտարարել են, որ լիազորությունների փոխանցումը Թրամփի թիմին հարթ է ընթանում
910 դիտում
22:23 13-01-2025
Լիբանանի խորհրդարանը քվեարկել է դատավոր Նաուաֆ Սալամի վարչապետի պաշտոնում առաջադրելու օգտին
1375 դիտում
21:58 13-01-2025
Լավրովի կեղծ նամակն Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարին քաղաքական պատվեր է․ ՌԴ ԱԳՆ