871 դիտում
09:55 19-07-2023
Ղրիմի զորավարժարանում զինապահեստ է այրվում
Ղրիմի արևելյան Կիրովսկի թաղամասում գտնվող զորավարժարանում (պոլիգոն) հրդեհ է բռնկվել, ինչի պատճառով արգելափակվել է Տավրիդա մայրուղին։ Այս մասին չորեքշաբթի օրն իր տելեգրամյան ալիքում գրել է հանրապետության ղեկավար Սերգեյ Ակսյոնովը։
«Կիրովսկի շրջանի պոլիգոնում բռնկված հրդեհի պատճառով փակվել է Տավրիդա մայրուղին, ճանապարհային երթևեկության կարգը կհրապարակվի մոտ ժամանակներս»,- ասել է նա։
Աքսյոնովը նաև հավելել է, որ արտակարգ իրավիճակի պատճառով մոտ 2000 մարդու տարհանում է սպասվում։
«Կիրովսկի շրջանի պոլիգոնին հարող տարածքից ծրագրվում է չորս բնակավայրերի բնակիչների ժամանակավոր տարհանում. ավելի քան 2 հազար մարդ: Տեղակայվել է օպերատիվ շտաբ, տեղում աշխատում են բոլոր մասնագիտացված ծառայությունները», - նշել է նա։
Ռուսական լրատվամիջոցները գրում են, որ զորավարժարանում այրվում է զինամթերքի պահեստ։ Հրդեհից 5 կիլոմետր շառավղով տեղաբնակներն ասում են, որ վերջին 2 ժամվա ընթացքում պայթյունների ձայներ են լսում:
Սոցցանցերի օգտատերերը հայտնել են, որ զորավարժարան տարածքում պայթյուններ են լսվում, ու ենթադրել, որ հրդեհը կարող էր բռնկվել զինամթերքի պահեստի տարածքում։ Այս տեղեկատվության պաշտոնական հաստատում դեռ չկա: Միջադեպի պատճառներն ու մանրամասները չեն հաղորդվում։

Նմանատիպ նյութեր
1981 դիտում
08:37 15-03-2014
Ղրիմի հայ համայնքի ներկայացուցիչները հրավիրվել են Ղրիմի խորհրդարան՝ իրենց տեսակետը հայտնելու. Ժողովուրդ
1908 դիտում
14:33 17-03-2014
Ղրիմի իշխանությունները Ղրիմի անկախության մասին որոշում են ընդունել
1051 դիտում
15:13 04-06-2023
Ղրիմի ղեկավարը հայտնել է Ղրիմի վրա 9 անօդաչուով գիշերային հարձակման մասին
Այս բաժնից
901 դիտում
22:52 13-01-2025
Պենտագոնում հայտարարել են, որ լիազորությունների փոխանցումը Թրամփի թիմին հարթ է ընթանում
910 դիտում
22:23 13-01-2025
Լիբանանի խորհրդարանը քվեարկել է դատավոր Նաուաֆ Սալամի վարչապետի պաշտոնում առաջադրելու օգտին
1381 դիտում
21:58 13-01-2025
Լավրովի կեղծ նամակն Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարին քաղաքական պատվեր է․ ՌԴ ԱԳՆ