Իրանը հարգում է Ուկրաինայի տարածքային ամբողջականությունը․ Հոսեյն Ամիր Աբդոլահիան
Իրանը հարգում է ցանկացած երկրի, այդ թվում և Ուկրաինայի տարածքային ամբողջականությունը և «ընդգծում է պատերազմի ավարտի անհրաժեշտության մասին՝ քաղաքական երկխոսության միջոցով»։ Այս մասին հայտարարել է երկրի արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլահիանը, փոխանցել է IRNA գործակալությունը։
Նա միաժամանակ նորից դժգոհություն է հայտնել այն առնչությամբ, որ Պարսից ծոցի Արաբական պետությունների համագործակցության խորհրդի հետ ռազմավարական երկխոսության արդյունքներով Ռուսաստանն ստորագրել է ամփոփիչ հռչակագիր, որում, ըստ Աբդոլահիանի, «ներառվել է կետ Իրանի դեմ»։ Փաստաթղթում աջակցություն է հայտնվել Արաբական Միացյալ Էմիրությունների նախաձեռնությանը՝ Հորմուզի նեղուցի երեք կղզիների (Աբու Մուսա, Մեծ Թոմբ եւ Փոքր Թոմբ) շուրջ վեճի կարգավորման վերաբերյալ, որոնք Իրանը համարում է իրենը։
«Ռուսաստանի դեսպանին ԱԳՆ կանչելուց հետո մենք պարզաբանումներ ենք ստացել ռուսական իշխանություններից, բայց դրանք բավական չենք համարում եւ չենք ընդունի այդ գործելակերպի կրկնությունը Ռուսաստանի կամ որեւէ այլ երկրի կողմից Իրանի տարածքային ամբողջականության հարցում», նշել է Իրանի ԱԳՆ ղեկավարը։