211652_close_icon
views-count928 դիտում article-date 12:03 21-07-2023

ԱՄՆ-ն Մերձավոր Արևելք կուղարկի 2 դեսանտային նավ՝ «Իրանին զսպելու համար»

Միացյալ Նահանգները Մերձավոր Արևելք կուղարկի 2 նավ՝ ծովային դեսանտով` Իրանի կողմից Հորմուզի նեղուցում նավթատար լցանավերի գրավման ենթադրյալ փորձերի ֆոնին: Այս մասին ասված է ԱՄՆ զինված ուժերի Կենտրոնական հրամանատարության (CENTCOM) հաղորդագրության մեջ։

Նշվում է, որ «CENTCOM-ի պատասխանատվության գոտում առևտրային նավերի գրավման` Իրանի վերջին փորձերին ի պատասխան», ԱՄՆ պաշտպանության նախարարը կարգադրել է  տարածաշրջան ուղարկել ամֆիբիա-դեսանտային խումբ՝ ծովային հետևակի էքսպեդիցիոն ջոկատ»:

Ինչպես պարզաբանվում է Պենտագոնի կայքում հրապարակված հայտարարության մեջ, լրացուցիչ ուժերը և սարքավորումները Հորմուզի նեղուց կուղարկվեն Bataan և Carter Hall դեսանտային նավերով: Նրանք կմտնեն խմբավորման կազմ, որը բաղկացած է Thomas Hudner էսկադրային ականակրից և F-35 ու F-16 կործանիչներից, որոնց ուղարկման մասին հայտարարվել է ավելի վաղ։

«Մենք կշարունակենք աշխատել համախոհ դաշնակիցների և գործընկերների հետ, որոնք հանձնառու են ապրանքների ազատ հոսքին՝ ձեռնարկելու համապատասխան, համակարգված գործողություններ կանոնների վրա հիմնված միջազգային կարգի այս հիմնարար սկզբունքի սպառնալիքների դեմ», - նշված է հաղորդագրությունում:

ԱՄՆ պետքարտուղարության մամուլի ծառայության ղեկավար  Մեթյու Միլլերն ավելի վաղ պնդել է, որ լրացուցիչ ուժերի ուղարկումը Մերձավոր Արևելք չի նշանակում Իրանի դեմ պատերազմի նախապատրաստում։

Իսկ Իրանի պաշտպանության նախարարությունը հերքել է Պենտագոնի հաղորդագրությունն այն մասին, թե հանրապետության ռազմածովային ուժերը փորձել են 2 նավթատար նավ գրավել Հորմուզի նեղուցի շրջանում և կրակ են բացել դրանցից մեկի վրա Օմանի ափերի մերձակայքի միջազգային ջրերում:

Նմանատիպ նյութեր