874 դիտում
14:03 21-07-2023
Որքան հնարավոր է՝ շուտ ճանաչեք Հյուսիսային Կիպրոսը. Էրդողանի կոչը՝ միջազգային հանրությանը
Նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հինգշաբթի կոչ է արել միջազգային հանրությանը անհապաղ ճանաչել ինքնահռչակ Հյուսիսային Կիպրոսը և մերժել ցանկացած գործարք, որը Կիպրոսի թուրքերին չի առաջարկի ստեղծել սեփական պետություն, հայտնում է dailysabah-ը։
«Ես կրկնում եմ պատմական կոչը, որ արել եմ ամբողջ աշխարհին ՄԱԿ-ի ամբիոնից՝ որքան հնարավոր է շուտ ճանաչեք Հյուսիսային Կիպրոսը»,- ասել է Էրդողանը Կիպրոսի օկուպացիայի 49-ամյակին նվիրված արարողության ժամանակ։
«Հիմա բոլորը պետք է հասկանան, որ դաշնային որոշումն անհնար է»,- ասել է Էրդողանն ու հավելել, որ ինքը դեմ չէ նոր բանակցություններին, բայց դրանք չեն կարող վերսկսվել՝ առանց ճանաչելու Կիպրոսի թուրքերի «ինքնիշխան հավասարության և հավասար միջազգային կարգավիճակը»:
Այսպիսով, Էրդողանը մեկ անգամ ևս մերժել է կղզու թուրք և հունախոս գոտիներից դաշնություն ստեղծելու՝ Կիպրոսի հույների մտադրությունը: 1974 թվականին կղզի թուրքական զորքերի ներխուժումից հետո տարածաշրջանը հայտնվել է կիպրոսցի հույների և թուրքերի միջև բազմամյա վեճի մեջ՝ չնայած ՄԱԿ-ի մի շարք դիվանագիտական ջանքերին՝ ուղղված խնդրի համապարփակ կարգավորմանը:

Նմանատիպ նյութեր
4682 դիտում
22:13 11-11-2021
Որքան շուտ կայանա մեր համախմբումը, այնքան շուտ կազատվենք այս տականքներից․ Սայաթ Շիրինյան
Այս բաժնից
907 դիտում
22:52 13-01-2025
Պենտագոնում հայտարարել են, որ լիազորությունների փոխանցումը Թրամփի թիմին հարթ է ընթանում
916 դիտում
22:23 13-01-2025
Լիբանանի խորհրդարանը քվեարկել է դատավոր Նաուաֆ Սալամի վարչապետի պաշտոնում առաջադրելու օգտին
1384 դիտում
21:58 13-01-2025
Լավրովի կեղծ նամակն Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարին քաղաքական պատվեր է․ ՌԴ ԱԳՆ