211652_close_icon

ՌԴ ՊՆ-ն արձանագրել է Լեռնային Ղարաբաղում հրադադարի ռեժիմի մեկ խախտում

views-count811 դիտում article-date 20:58 21-07-2023
Ռուսական խաղաղապահ զորախումբը շարունակում է առաջադրանքներ իրականացնել Լեռնային Ղարաբաղի տարածքում։ Այս մասին ասվում է հուլիսի 21-ին Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում խաղաղապահ զորախմբի գործունեության վերաբերյալ ՌԴ պաշտպանության նախարարության տեղեկատվական տեղեկագրում։

Ռուս խաղաղապահները շուրջօրյա վերահսկում են իրավիճակը եւ հրադադարի ռեժիմի պահպանումը երեսուն դիտակետերում։

Մարտակերտի շրջանում արձանագրվել է հրադադարի ռեժիմի մեկ խախտում։ Զոհեր եւ վիրավորներ չեն եղել։ Ռուսական խաղաղապահ զորախմբի հրամանատարությունը ադրբեջանական եւ հայկական կողմերի հետ հետաքննություն է անցկացնում այս փաստի առնչությամբ։

Ռուս խաղաղապահների անվտանգությունն ապահովելու եւ հնարավոր միջադեպերը կանխելու համար շարունակական փոխգործակցություն է պահպանվում Ադրբեջանի եւ Հայաստանի զինված ուժերի գլխավոր շտաբների հետ։

Նմանատիպ նյութեր