211652_close_icon
views-count1144 դիտում article-date 15:46 23-07-2023

Արցախում աճում է հղիության վաղաժամ կորստի ցուցանիշը. hայտարարություն Արցախում ահագնացող հումանիտար աղետի վերաբերյալ

Հայտարարություն է տարածվել Արցախում ահագնացող հումանիտար աղետի վերաբերյալ․ հայտարարությունը բաց է միանալու համար։

Արցախը կանգնած է հումանիտար աղետի շեմին։ Արդեն 224 օր շրջափակված Արցախում նորանոր չլուծվող ու ողբերգության հասցվող խնդիրներ են առաջ գալիս։ Այս աղետալի իրավիճակը էլ ավելի է սրվել վերջին վեց շաբաթվա ընթացքում։ Հատկապես ստեղծված պայմաններում ծանր է հղի կանանց, կերակրող մայրերի, մանկահասակ երեխաների, հատուկ խնամքի կարիք ունեցող խոցելի խմբերի վիճակը։ Արցախում աճում է հղիության վաղաժամ կորստի ցուցանիշը՝ թերսնման հետևանքով, իսկ հղի կանանց մեծամասնությունն ունի սակավարյունություն՝ դեղորայքի բացակայության պատճառով։ Առողջապահական ծառայությունները լիարժեք չեն գործում թե՛ դեղորայքի բացակայության, թե՛ վառելիքի սակավության պատճառով։ Արցախում մեծագույն խնդիր է դարձել հիգիենայի պարագաների ձեռքբերումը, որն անմիջական ազդեցություն է ունենում հատկապես կանանց առողջության վրա։ Շարունակական էլեկտրամատակարարման, գազամատակարարման ընդհատումներին կարող է ավելանալ նաև ջրամատակարարման խնդիրը:

Նմանատիպ նյութեր