211652_close_icon
views-count736 դիտում article-date 11:15 24-07-2023

Իսպանիայում խորհրդարանական ընտրություններում հաղթել են ընդդիմադիրները

Իսպանիայում կայացած արտահերթ խորհրդարանական ընտրությունների քվեաթերթիկների գրեթե 100%-ի հաշվարկից հետո ընդդիմադիր աջ կենտրոնամետ Ժողովրդական կուսակցությունը զբաղեցնում է առաջին տեղը՝ ստանալով խորհրդարանում 350 մանդատից 136-ը։ Այնուամենայնիվ, այս արդյունքներով կուսակցությունը չի կարողանա ինքնուրույն իշխող կոալիցիա կազմել, նույնիսկ եթե միավորվի ծայրահեղ աջ Vox կուսակցության հետ, որը ստացել է 33 մանդատ: Հաղորդում է BBC-ն։

Այժմ երկրին սպասվում են կոալիցիա կազմելու շուրջ բարդ բանակցություններ, որոնց ելքը դեռ հնարավոր չէ կանխատեսել։

Արտահերթ ընտրություններում պահպանողականների հիմնական մրցակիցն Իսպանիայի իշխող Սոցիալիստական ​ կուսակցությունն էր, որը ստացել է 122 մանդատ։

Չորրորդ տեղում ձախ կուսակցությունների դաշինքն է՝ 31 մանդատով։

Ժողովրդական կուսակցության առաջնորդ Ալբերտո Նունյես Ֆեյխոոն հայտարարել է, որ կսկսի բանակցություններ կառավարություն կազմելու շուրջ։

Չնայած Իսպանիայի որոշ հատվածներում 40 աստիճան տապին, ընտրություններին մասնակցությունը կազմել է ավելի քան 70 %։

Իսպանիայում վաղաժամկետ խորհրդարանական ընտրություններ են հայտարարվել այն բանից հետո, երբ իշխող կուսակցությունը  չափազանց վատ արդյունքներ ցուցաբերեց այս տարվա մայիսին կայացած տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններում։

Նմանատիպ նյութեր