211652_close_icon
views-count844 դիտում article-date 13:02 20-04-2015

Ֆինլանդիայի խորհրդարանական ընտրություններում հաղթել է ընդդիմությունը

Ֆինլանդիայի վարչապետ Ալեքսանդր Սթուբը պարտվել է խորհրդարանական ընտրություններում` տեղը զիջելով ընդդիմությանը. սա են վկայում քվեների 99 տոկոսի հաշվարկման արդյունքները: Վարչապետի Պահպանողական կոալիցիոն կուսակցությունը հավաքել է ընտրողների ձայների 18 տոկոսը, մինչդեռ ընդդիմադիր Կենտրոնամետ կուսակցությունը` 21 տոկոսը: Սթուբն արդեն ընդունել է ընդդիմության հաղթանակն ու շնորհավորել կենտրոնամետների ղեկավարին: Քվեարկության վերջնական արդյունքները կհրապարակվեն ապրիլի 22-ին:

Նմանատիպ նյութեր