211652_close_icon
views-count1027 դիտում article-date 13:39 25-07-2023

Գնել Սանոսյանն ու ԱԶԲ հայաստանյան մշտական առաքելության տնօրենը քննարկել են համատեղ իրականացվող ծրագրերի ընթացքը

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը հրաժեշտի հանդիպում է ունեցել Ասիական զարգացման բանկի հայաստանյան մշտական առաքելության տնօրեն Պաուլո Սպանտիգատի հետ։ Վերջինս ավարտում է իր առաքելությունը Հայաստանում։

ՏԿԵ նախարարությունը հայտնում է, որ նախարարը բարձր է գնահատել Ասիական զարգացման բանկի հետ համագործակցությունը, համատեղ իրականացվող բազմաոլորտ ծրագրերը, այդ ծրագրերի իրականացման գործում Պաուլո Սպանտիգատիի դերը և ներդրած ջանքերը։

Պաուլո Սպանտիգատին իր հերթին շնորհակալություն է հայտնել համագործակցության, համատեղ աշխատանքի համար և նախարարին է ներկայացրել ԱԶԲ հայաստանյան մշտական առաքելության նորանշանակ տնօրեն Դոն Լամբերտին։

Հանդիպման ժամանակ քննարկվել են համատեղ իրականացվող ծրագրերի ընթացքը և նախանշվել համագործակցության նոր ուղղությունները։

Նմանատիպ նյութեր