1006 դիտում
14:30 25-07-2023
ՌԴ-ում ժողովրդագրական իրավիճակը լուրջ է. խորհրդարանում հիմնավորել են՝ ինչու է զորակոչային տարիքը բարձրացվել
ՌԴ-ում զորակոչային տարիքը 27-30-ի հասցնելու մասին օրենքի նախագիծը կապված է Ռուսաստանում ժողովրդագրական իրավիճակի հետ, ասել է Պետդումայի պաշտպանության հանձնաժողովի նախագահ Անդրեյ Կարտապոլովը։ Նա պարզաբանել է, որ զորակոչային տարիքը մինչև 30 տարեկան բարձրացնելն անհրաժեշտ է նորակոչիկների կայուն թիվն ապահովելու համար։ Օրենքը պետք է ուժի մեջ մտնի 2024 թվականի հունվարի 1-ից, գրում են ռուսական լրատվամիջոցները։
Պետդումայի հանձնաժողովն այսօր պաշտպանել է զինվորական տարիքի վերին շեմը բարձրացնելու ուղղումը, որը նաև խորհուրդ է տալիս փոփոխություններ մտցնել ոչ թե փուլային տարբերակով, այլ անմիջապես հաջորդ տարվանից։
Կարտապոլովը հայտնել է, որ 2023 թվականի գարնանային զորակոչին 147 հազար մարդ է զորակոչվել։ Նրա խոսքով, «որպեսզի այս ցուցանիշը կայուն լինի, իրենք ընդլայնում են համապատասխան սահմանները»։
«Օրենքի նախագծի ձևակերպումը փոխվել է այն պատճառով, որ ժողովրդագրական իրավիճակը լուրջ է, դա ազդում է մոբիլիզացիոն ռեսուրսի ծավալի վրա, և որպեսզի մենք չթուլանանք, նման ձևակերպում է պետք»,- վստահեցրել է Անդրեյ Կարտապոլովը։
Միաժամանակ նա պարզաբանել է, որ օրենքը չի տարածվի 2023 թվականի դեկտեմբերի 31-ին 27 տարեկան դառնողների վրա:
«Մենք դա անում ենք մեր երկրի, մեր ժողովրդի, մեր բանակի համար, ուստի մենք բացարձակապես վստահ ենք այս որոշման ճիշտության մեջ և համոզված ենք, որ մեզ կաջակցեն, այդ թվում՝ Դաշնային խորհրդի գործընկերները»,- ասել է նա։
Փոփոխությունների համաձայն՝ զորակոչային տարիքի աստիճանական բարձրացում, ինչպես ի սկզբանե նախատեսված էր, չի լինի։ Վերին շեմը անմիջապես կբարձրացվի 27-ից 30 տարի, իսկ ստորին սահմանը կմնա նույնը՝ 18 տարեկանից։

Նմանատիպ նյութեր
1625 դիտում
19:54 12-09-2019
ՀԽ գենդերային և ժողովրդագրական հարցերի հանձնաժողովում քննարկվել են Հայաստանի ժողովրդագրական խնդիրները
1309 դիտում
10:56 22-02-2014
Թուրքիայում բարձրացվել է զորակոչի տարիքը
4644 դիտում
19:47 28-10-2016
Ադրբեջանի խորհրդարանում բարձրացվել է Թուրքիայի և Իրանի հետ վիզային ռեժիմի չեղարկման հարցը
Այս բաժնից
1066 դիտում
14:25 22-12-2024
ՌԴ պաշտպանության նախկին փոխնախարարի գործով ռետրոմեքենաների շքեղ հավաքածու է կալանվել
835 դիտում
14:03 22-12-2024
ԱՄՆ ռազմածովային ուժերը Կարմիր ծովի վրա սխալմամբ խոցել են սեփական կործանիչը
916 դիտում
13:11 22-12-2024
Իրանի հյուսիսում սպանված է հայտնաբերվել ռուսաստանցի վարորդ