211652_close_icon

«Անասուն եք, բա ի՞նչ եք». քաղաքացին վիրավորեց անհետ կորածի մորը, Բաղրամյան պողոտայում իրավիճակը լարվեց․ NEWS.am

views-count1660 դիտում article-date 12:45 26-07-2023
Քաղաքացիներից մեկը տեսնելով, որ անհետ կորած զինծառայողների ծնողները փակել են Բաղրամյան պողոտան, նրանց անվանեց «անասուն»: Ակցիայի մասնակից մայրերից մեկը հակադարձեց. «Անասունը դու ես»:

«Անասուն եք, բա ի՞նչ եք»,-ասաց քաղաքացին, որից հետո իրավիճակը լարվեց: Ոստիկանները միջամտեցին եւ հեռացրին տղամարդուն: Գրում է NEWS.am-ը։

Միջադեպից հետո ակցիայի մասնակիցներից մեկը լրագրողներին պատմեց. «Անցնող մի վիժվածք ասում է՝ էս անասուններով հավաքվել եք, բանուգործ չունե՞ք»:

Նշենք, որ ակցիային մասնակցում են Էջմիածնի N զորամասի («քիմիկների» զորամաս) զինծառայողների ծնողները, որոնց զավակներին 2021 թվականի հոկտեմբերի 21-ին տեղափոխել էին Արցախ մարտական առաջադրանքի և սխալ հրամանի  պատճառով նրանք հայտնվել էին շրջափակման մեջ ու անհետ կորել:

Նրանք փակել են Բաղրամյան պողոտան եւ պահանջում են հանդիպում Նիկոլ Փաշինյանի հետ:

Տեսանյութը NEWS.am-ի:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր