211652_close_icon
views-count1060 դիտում article-date 16:43 26-07-2023

Դավիթ Տոնոյանը օգոստոսի 1-ին և 2-ին կմասնակցի քննիչ հանձնաժողովի նիստին

Հակակոռուպցիոն դատարանը թույլատրել է պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանին օգոստոսի 1-ին և 2-ին Ազգային ժողովում մասնակցել 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի նիստին, «Ազատությանը» հայտնեց բարձրաստիճան նախկին պաշտոնյայի փաստաբան Սերգեյ Հովհաննիսյանը։

Պաշտպանի փոխանցմամբ, դատարանը որոշումն այսօր առավոտյան է հրապարակել։

Հովհանիսյանը տեղեկացրեց, որ Տոնոյանի մասնակցությունը նիստին թույալտրելու համար նաև ԱԺ քննիչ հանձնաժողովն էր միջնորդություն ներկայացրել դատարան։

Ավելի քան 1,5 տարի անազատության մեջ գտնվող Տոնոյանը մեղադրվում է 44-օրյա պատերազմի ժամանակ չեխական զինամթերք գնելու համար։ Գործով անցնող մյուս 5 մեղադրյալները, նրանց թվում Զինված ուժերի գլխավոր շտաբի նախկին պետ Արտակ Դավթյանը և զենքի մատակարար Դավիթ Գալստյանը ազատության մեջ են։

Նմանատիպ նյութեր