Հայկական ֆուտբոլային ակումբները կանցկացնեն Կոնֆերենցիաների լիգայի որակավորման 2-րդ փուլի առաջին հանդիպումները
Այսօր՝ հուլիսի 27-ին, հայկական թիմերը Կոնֆերենցիաների լիգայի որակավորման 2-րդ փուլի շրջանակում կանցկացնեն առաջին հանդիպումները։
Ժամը 19։00-ին զուգահեռաբար տնային հանդիպումներ կանցկացնեն «Ալաշկերտը» և «Արարատ-Արմենիան»։ «Ալաշկերտը» Աբովյանի «Քաղաքային» մարզադաշտում կհյուրընկալի հունգարական «Դեբրեցենին», իսկ «Արարատ-Արմենիան» ՀՖՖ տեխնիկական կենտրոն/ֆուտբոլի ակադեմիայում ուժերը կփորձի հունական «Արիսի» հետ։
Ժամը 21։00-ին կմեկնարկի «Փյունիկի» արտագնա հանդիպումը շվեդական «Կալմարի» հետ, իսկ 21։30-ին կսկսի «Ֆարուլ» (Ռումինիա) - «Ուրարտու» հանդիպումը։