832 դիտում
23:54 27-07-2023
Արցախի ԱԳ նախարարը Փարիզի քաղաքապետի խորհրդականի հետ քննարկել է հումանիտար ծանրագույն իրավիճակն Արցախում
Հուլիսի 27-ին ԱՀ ԱԳ նախարար Սերգեյ Ղազարյանն ընդունել է Փարիզի քաղաքապետ Անն Իդալգոյի խորհրդական Ժան-Իվ Քամյուին։ Հայտնում է ԱՀ ԱԳՆ-ն:
Հանդիպման սկզբում զրուցակիցները քննարկել են Արցախի լիակատար պաշարման հետևանքով առաջացած հումանիտար ծանրագույն իրավիճակը: Նախարարը մանրամասներ է ներկայացրել տարբեր ոլորտներում առաջացած հումանիտար բնույթի խնդիրների վերաբերյալ։
Ժան-Իվ Քամյուն Անն Իդալգոյի անունից մտահոգություն է հայտնել ստեղծված իրավիճակի համար և փոխանցել Փարիզի քաղաքապետի դիրքորոշումն առ այն, որ Լաչինի միջանցքը պետք է բացվի անհապաղ և առանց որևէ նախապայմանի։
Սերգեյ Ղազարյանը շնորհակալություն է հայտնել Ֆրանսիայի իշխանություններին և ժողովրդին՝ Արցախի հարցում մշտապես դրսևորվող համարձակ ու ազնիվ դիրքորոշման համար։
Կողմերը քննարկել են Արցախում ստեղծված հումանիտար ճգնաժամի հաղթահարման հնարավորությունները, ինչպես նաև Ֆրանսիայի շրջանների և քաղաքների կողմից Արցախ հումանիտար բեռ ուղարկելու ծրագրերը։

Նմանատիպ նյութեր
1336 դիտում
19:25 28-12-2022
Արցախում հումանիտար իրավիճակն օրեցօր վատանում է. Արցախի ՄԻՊ
654 դիտում
21:29 23-01-2023
Փարիզի քաղաքապետը զանգահարել է Արայիկ Հարությունյանին. օրակարգն Արցախում ստեղծված իրավիճակն է եղել
922 դիտում
12:34 18-04-2023
Արցախի ԱԳ նախարարը բարերար Աննա Աստվածատուրյան-Թերքոթի հետ քննարկել է Արցախում հումանիտար խնդիրները
Այս բաժնից
1300 դիտում
14:51 25-12-2024
Օդի ջերմաստիճանը կնվազի, սպասվում են տեղումներ
865 դիտում
13:31 25-12-2024
Հարկային ստուգումներից առաջ այլևս չենք հրապարակելու ընկերությունների անունները. ֆինանսների նախարար