211652_close_icon
views-count841 դիտում article-date 13:15 28-07-2023

Ռուսաստանն աֆրիկյան երկրներին ընդհանուր 23 մլրդ դոլարի պարտք է ներել

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ելույթ ունենալով Ռուսաստան-Աֆրիկա համաժողովի երկրորդ օրը, ասել է, որ երկրները կապված են բարեկամական սերտ կապերով։ Նա նշել է, որ Մոսկվան աֆրիկյան երկրներին ընդհանուր առմամբ 23 մլրդ դոլարի պարտք է ներել:

Ըստ Պուտինի՝ Մոսկվան մտադիր է շարունակել օգնել աֆրիկյան մայրցամաքի զարգացմանը և մոտ 90 մլն դոլար կհատկացնի աֆրիկյան երկրներին այդ նպատակով, գրում է kommersant.ru-ն։

«Ռուսաստանը մասնակցում է աֆրիկյան երկրների պարտքի բեռը մեղմելու ջանքերին։ Մինչ օրս մեր կողմից ներված ընդհանուր պարտքը կազմում է 23 մլրդ դոլար։ Աֆրիկյան երկրների խնդրանքով մենք ավելի քան 90 միլիոն կհատկացնենք զարգացման նպատակների համար»,- ասել է պետության ղեկավարը։

Պետդումայի պատգամավոր Միխայիլ Դելյագինը ավելի վաղ ՌԲԿ-ին ասել էր, որ 1992 թվականից սկսած Ռուսաստանը ներել է մոտ 152 միլիարդ դոլարի պարտք տարբեր երկրներին։ Պաշտոնապես Ռուսաստանի Դաշնության իշխանությունները չեն հաստատել այս տեղեկությունը։

Նմանատիպ նյութեր