13658 դիտում
22:44 30-07-2023
Հայտարարում ենք, որ նշված ՀԿ-ները չեն ներկայացնում մեր շահերն ու տեսակետները. խմբագիրները և լրագրողները հայտարարություն են տարածել
Նիկոլ Փաշինյանի ասուլիսից հետո «NewDay.am» լրատվական կայքի խմբագիր Անի Գևորգյանի ու «Aravot.am»-ի թղթակից Հռիփսիմե Ջեբեջյանի նկատմամբ ակնհայտորեն իշխանության կողմից կազմակերպված արշավն ու տեռորը «լրագրողական ոլորտի հասարակական կազմակերպության» համարում ունեցող որոշ խմբերի կարծիքով հետևանքն է ոչ թե իշխանությունների կողմից մամուլին ճնշելու և ազատ խոսքը լռեցնելու ակնհայտ նկրտումների, այլ Անի Գևորգյանի ու Հռիփսիմե Ջեբեջյանի «վատ պահվածքի»։
Մասնավորապես արևմտյան դրամաշնորհներից սնվող «Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեն», Երևանի մամուլի ակումբը, «Մեդիա նախաձեռնություննների կենտրոնը», «Բազմակողմանի տեղեկատվության ինստիտուտ- Հայաստան» ՀԿ-ն, «Լրագրողների Ասպարեզ ակումբը», «Ինֆորմացիայի ազատության կենտրոնը», «Հանրային լրագրության ակումբը», «Լրագրողներ հանուն ապագայի» ՀԿ-ն, «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ն, Գորիսի մամուլի ակումբը և «Ֆեմդիա» ՀԿ-ն հայտարարությամբ են հադես եկել, որտեղ քննադատել են Նիկոլ Փաշինյանին հարց ուղղած լրագրողներին ու նրանց պահվածքը։ Իսկ ի՞նչ են արել կամ ասել լրագրողները: նրանք պարզապես հարցեր են ուղղել, դիտարկումներ արել՝ երբեմն նաև մեջբերել հենց իրեն՝ Նիկոլ Փաշինյանին։ Լրագրողների հարցադրումները որոշ դրվագներով եղել են սուր, ինչը բնորոշ է մասնագիտությունը հարգող բոլոր լրագրողներին, իսկ Հայաստանի ու Արցախի ներկա վիճակի ֆոնին Հայաստանում ապրող ու իրավիճակի ծանրությունը նաև իրենց վրա զգացող լրագրողներին՝ առավել ևս, չէ՞ որ նրանք լրագրող լինելուց զատ նաև քաղաքացիներ են։
Փաստորեն այս ՀԿ-ների և Եվրոպայի հետ հարաբերությունները մինչ այժմ սահմանափակվել են միայն դրամաշնորհներ ստանալով, և վերջիններս անհաղորդ են մնացել իրավունքի և ժողովրդավարության եվրոպական ընկալումներին։ Մասնավորապես եվրոպական իրավական համակարգը սահմանել է, որ լրագրողների հարցադրումները՝ ուղղված պետական պաշտոնյաներին, կարող են լինել սուր, կարող են ցնցող ազդեցություն ունենալ, կարող են նաև լինել էմոցիոնալ, որովհետև լրագրողներին հուզող հարցերը հուզում են առաջին հերթին հենց հանրությանը և ուղղված են հանրային շահի պաշտպանությանը, իսկ պաշտոնյաները պետք է ավելի հանդուժող ու զուսպ լինեն, քանի որ նաև դա է նրանց զբաղեցրած պաշտոնի գինը։
Այս պարզ ճշմարտությունները վերը նշված ՀԿ-ներին, փաստորեն, խորթ են: Նրանք` ներկայանալով իբրև լրագրողական ոլորտի ՀԿ-ներ, իշխանություններին իրենց ծառայությունները մատուցելու առիթը բաց չեն թողնում, և ներկայացնում են ոչ թե լրագրողների, այլ օրվա իշխանությունների շահերը, ավելին՝ այս ՀԿ-ները նախաձեռնում են տարբեր օրենսդրական փոփոխություններ, որոնցով ԶԼՄ-ների համար նոր սահմանափակումներ են պատրաստվում սահմանել: Ներքոստորագրյալ լրագրողներս հայտարարում ենք, որ նշված ՀԿ-ները չեն ներկայացնում մեր տեսակետներն ու շահերը, և լիազորված չեն մեր անունից հայտարարություններ անել, օրենսդրական փոփոխություններին և ալ նախաձեռնությունների մասնակցություն ունենալ։
Հայտարարությունը բաց է միանալու համար։
1․Գագիկ Շամշյան - Shamshyan.com
2․Գևորգ Էմին- Տերյան- Oragir.news կայքի գլխավոր խմբագիր
3․ Կորյուն Սիմոնյան- «Հրապարակ» օրաթերթ
4․ Սևակ Հակոբյան- «Զարթոնք» թերթի խմբագիր
5․ Փայլակ Ֆահրադյան- Irakanum.am-ի խմբագիր
6․ Հռիփսիմե Ջեբեջյան- Aravot.am
7․ Հովհաննես Գալաջյան- «Իրավունք» թերթի գլխավոր խմբագիր
8․ Անի Գևորգյան- Newday.am կայքի խմբագիր
9․ Աննա Պապիկյան- «Հրապարակ» օրաթերթ
10․ Մարգարիտա Դավթյան- Meganews.am-ի խմբագիր
11․ Աիդա Ստեփանյան- AntiFake.am
12․ Դավիթ Ֆիդանյան- AntiFake.am
13․ Աստղիկ Մաթևոսյան- AntiFake.am-ի խմբագիր
14․ Փիրուզա Մելիքսեթյան- «Իրատես» թերթի գլխավոր խմբագիր
15․ Լուսինե Շահվերդյան- «Հրապարակ» օրաթերթ
16․ Բորիս Մուրազի- Politik.am-ի խմբագիր
17․ Անժելա Թովմասյան- Hayeli.am-ի խմբագիր
18․ Քրիստինե Սահակյան- Oragir.news
19․ Ավետիս Բաբաջանյան- «Հրապարակ» օրաթերթ
20․ Նաիրա Փայտյան- Հայկական երկրորդ հեռուստաալիք
21․ Նարե Գնունի- Mediahub.am
22․ Սյուզի Բադոյան- լրագրող
23․ Անահիտ Ղազարենց-լրագրող
24․ Սոնա Ադամյան- «Հրապարակ» օրաթերթ
25․ Տիգրան Քոչարյան- Ալֆանյուզ
26․ Գառնիկ Զաքարյան- Ալֆանյուզ
27․ Արփինե Բաղդասարյան- Ալֆանյուզ
28․ Գոհար Իսախանյան- Ալֆանյուզ
29․ Անյա Եսայան- Ալֆանյուզ
30․ Զառա Մարգարյան – hraparak.am-ի խմբագիր
31․ Սոսե Չանդոյան- Weeklynews.am
32․ Լիա Խոջոյան- Mediahub.am-ի խմբագիր
33․ Լիա Սարգսյան- Mediahub.am
34․ Նաիրա Վանյան- hraparak.am
35․ Հայկա Ալոյան- hraparak.am
36․ Կարինե Սահակյան- Meganews.am
37․ Թամարա Ղազարյան- լրագրող
38․ Նաիրի Հոխիկյան- լրագրող
39․ Արմեն Դուլյան- լրագրող
40․ Հասմիկ Առաքելյան- Ալֆանյուզ
41․ Սյուզան Սիմոնյան- «Հրապարակ» օրաթերթ
42․ Մարիաննա Ղահրամանյան- «5-րդ ալիք»
43․ Նելլի Կարապետյան- լրագրող
44․ Վախթանգ Սիրադեղյան- հրապարակախոս
45․ Էդիկ Անդրեասյան- «Հրապարակ» օրաթերթ
46․ Հայկ Գևորգյան- hraparak.am
47․ Տիրուհի Բայբուրդյան- լրագրող
48․ Աղասի Ենոքյան- քաղաքագետ
49․ Լիանա Մելոյան- Meganews.am
50․ Արմինե Օհանյան- «Հրապարակ» օրաթերթի գլխավոր խմբագիր
51․Տաթև Այվազյան- Armday.am-ի խմբագիր
52․ Բագրատ Եսայան- «Երկիր Մեդիա» ՀԸ տնօրեն
53․ Արթուր Հայրապետյան- MediahubTV լրատվական կայքի MediArena հաղորդման հեղինակ եւ վարող
54․ Լևոն Փանոսյան- լրագրող
55․ Արա Ալոյան- լրագրող
56․ Մանուշակ Մելքոնյան- լրագրող
57․ Մերի Մանուկյան- 24News
58․ Անի Նահապետյան- «Երկիր Մեդիա» ՀԸ
59․ Նաիրա Զոհրաբյան- «Ժողովրդավարություն և անվտանգություն» ՀԿ նախագահ
60․ Անի Ներկարարյան- Oragir.news
61․ Հռիփսիմե Առաքելյան- լրագրող
62․ Մարիամ Գևորգյան- լրագրող
63․ Լիկա Թումանյան- հեռուստահաղորդավար
64․ Հասմիկ Հակոբյան- լրագրող
65․ Հովհաննես Իշխանյան- «Ակն ակն ական» վավերագրողների համայնքի համահիմնադիր
66․ Վովա Արզումանյան- «Առավոտ» օրաթերթ, «Եթեր» շաբաթաթերթ
67․ Աղվան Ասոյան- լրագրող
68․ Սիլվի Տիգրանյան- լրագրող
69․ Ռուզաննա Խաչատրյան- լրագրող
70․ Թագուհի Ասլանյան- Livenews.am
71․ Աննա Մանգասարյան- լրագրող
72․ Արևիկ Հակոբյան- hraparak.am
73․ Արթուր Հովհաննիսյան- Livenews.am
74․ Արմինե Սիմոնյան- Livenews.am
75․ Հարություն Հարությունյան- «5-րդ ալիքի» գործադիր տնօրեն
76․ Անուշ Միրզոյան- լրագրող
77․ Անժելա Նալբանդյան- PARA TV-ի փոխտնօրեն
78․ Լուիզա Սուքիասյան- «Առավոտ» օրաթերթ
79. Աննա Սրապիոնյան- Oragir.news
80. Տաթևիկ Կոստանդյան- լրագրող
81. Սևակ Հակոբյան Yerevan.Today
82. Ժաննա Ծառուկյան «Լայֆնյուզ»
83. Վահե Սարգսյան- Yerkir.am-ի խմբագիր
84. Լիլիթ Մելքոնյան- հեռուստահաղորդավար
85. Սաթիկ Սեյրանյան – 168 Ժամ թերթի գլխավոր խմբագրի
86. Լիլիթ Մանուկյան- «Երկիր Մեդիա»
87. Դավիթ Սարգսյան- լրագրող
88. Անի Մարտիրոսյան- լրագրող
89․ Ալիսա Գևորգյան- Հանրային ռադիո
90․Հերմինե Զեյնալյան-Yerevan.Today-ի լրագրող, մեկնաբան
91․Օֆելյա Կամավոսյան-լրագրող
92․ Ռուզաննա Ստեփանյան -Armlife.am-ի խմբագիր
93․Նունե Զաքարյան-«Իրավունք» թերթ
94․Աննա Կաչիկյան – The Armenian Report լրատվականի հիմնադիր
95․Անի Խաչատրյան – The Armenian Report-ի լրագրող
96. Գոհար Սավզյան- 168 Ժամ
Նմանատիպ նյութեր
2148 դիտում
10:39 30-03-2016
Փոփոխվող շահերն ու տեսակետները Հայաստանի քաղաքական դաշտում. «Առավոտ»
1569 դիտում
19:27 25-09-2019
Հարցաքննվել են «Hayeli.am» և «Armlur.am» կայքերի խմբագիրները
Այս բաժնից
868 դիտում
09:00 12-12-2024
Հերթը հասավ արվեստի դպրոցների՞ն. «Փաստ»
3214 դիտում
20:11 11-12-2024
Ո՞վ է Oragir.News-ի լրագրողի վրա հարձակվողը․ նոր մանրամասներ
2236 դիտում
23:54 10-12-2024
Իջևանի ԲԿ-ում լույս աշխարհ է եկել տարվա ամենախոշոր նորածինը