2151 դիտում
10:39 30-03-2016
Փոփոխվող շահերն ու տեսակետները Հայաստանի քաղաքական դաշտում. «Առավոտ»
«Առավոտ» թերթի առաջնորդողը գրում է. «Մոտ 10 տարի առաջ՝ 2006 թվականի ապրիլի 19-ին, գերմանական պարբերականում հրապարակվել էր այն ժամանակվա Ազգային ժողովի նախագահ Արթուր Բաղդասարյանի հարցազրույցը, որում վերջինս նշել Էր, որ «Հայաստանի ապագան ԵՄ-ն ու ՆԱՏՕ-ն Է», - «Ռուսաստանը չպետք Է կանգնի դեպի Եվրոպա ճանապարհին»։ Այդ հայտարարությունը խիստ քննադատության Էր արժանացել ՀՀ այն ժամանակվա նախագահ Ռոբերտ Քոչարյանի կողմից: Երկու պաշտոնյաների մեջ առկա Էր ակնառու հակասություն Հայաստանի արտաքին քաղաքականության կարևորագույն հարցում, և դա շատ արագ պետք Է բերեր Ազգային ժողովի նախագահի հրաժարականի, որը և տեղի ունեցավ նույն թվականի մայիսի 29-ին։
Այսօր Արթուր Բաղդասարյանը դժվար թե կարծիք հայտնի, որ Հայաստանի ապագան տեսնում Է ԵՄ-ի և ՆԱՏՕ-ի կազմում: Ազգային անվտանգության խորհրդի քարտուղարի պաշտոնում աշխատելը հավանաբար, համոզեց ՕԵԿ նախագահին, որ Հայաստանի գործառույթը Ռուսաստանի ֆորպոստ լինելն է։ Նախկին ՕԵԿ, ներկայումս «Հայկական վերածնունդը» հասարակական մասնաճյուղ է բացում Մոսկվայում, Կոբզոնն այն ողջունում է, ՕԵԿ-ականները քննադատում են ներկայիս իշխանություններին բավականաչափ ռուսամետ չլինելու համար...
Այս փոքր օրինակը բերում եմ ոչ թե հատուկ Բաղդասարյանի կամ ՕԵԿ-ի մասին որևէ բացասական բան ասելու նպատակով։ Ամբողջ խնդիրն այն է, որ նման վարք են դրսևորում մեր քաղաքական դաշտի բոլոր հիմնական խաղացողները: Իհարկե, նրանք բոլորն ասում են, որ իրենք ոչ մի «ուժային կենտրոնի» էլ չեն ձգտում, կուրծք են ծեծում, թե իրենց միակ ուշքն ու միտքը բացառապես Հայաստանի շահերն են: Բայց իրականում նրանք շատ ավելի «պրագմատիկ» են և ղեկավարվում են բացարձակապես սեփական քաղաքական շահերով։ Դրա մեջ ոչ մի սարսափելի բան չկա, միայն թե պետք չէ ձևեր թափել»։
Ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում։
Նմանատիպ նյութեր
3542 դիտում
10:27 30-09-2020
Ամեն մի պետություն իր շահերն ունի, և ոչ մեկից պետք չէ ո՛չ նեղվել, ո՛չ հրճվել, ո՛չ էլ հաշիվ պահանջել․ «Առավոտ»
Այս բաժնից
874 դիտում
09:00 12-12-2024
Հերթը հասավ արվեստի դպրոցների՞ն. «Փաստ»
3220 դիտում
20:11 11-12-2024
Ո՞վ է Oragir.News-ի լրագրողի վրա հարձակվողը․ նոր մանրամասներ
2236 դիտում
23:54 10-12-2024
Իջևանի ԲԿ-ում լույս աշխարհ է եկել տարվա ամենախոշոր նորածինը