211652_close_icon
views-count922 դիտում article-date 16:23 31-07-2023

8-րդ ամառային համահայկական խաղերին մասնակցելու համար Հայաստան կժամանեն ավելի քան 7000 մասնակիցներ

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը հանդիպել է Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեի նախագահ Իշխան Զաքարյանի հետ:

Հանդիպման ընթացքում ՀԽՀԿ նախագահ Իշխան Զաքարյանը նախագահին է ներկայացրել Համահայկական ամառային 8-րդ խաղերին ընդառաջ կատարված նախապատրաստական և կազմակերպչական աշխատանքների վերաբերյալ մանրամասներ:

Քննարկվել են համահայկական սպորտային միջոցառումը բարձր մակարդակով անցկացնելու վերաբերյալ հարցեր:

Զրույցի ընթացքում նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդգծել է իր պատրաստակամությունը՝ հնարավորինս աջակցել Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեի գործունեությանը:

2023 թվականի 8-րդ ամառային համահայկական խաղերին մասնակցելու համար Հայաստան կժամանեն ավելի քան 7000 մասնակիցներ՝ աշխարհի 41 երկրների՝ 179 քաղաքներից: Սպորտային միջոցառման նախապատրաստական աշխատանքներում ներգրավված են ավելի քան 2000 կամավորներ՝ հիմնականում հայաստանյան բուհերի ուսանողներից:

Նմանատիպ նյութեր